https://arm.sputniknews.ru/20251003/hajastanum-karucvum-e-brnapetakan-varchakarg-hjd-n-miqajel-srbazani-vtshri-masin-94237513.html
Հայաստանում կառուցվում է բռնապետական վարչակարգ․ ՀՅԴ-ն՝ Միքայել սրբազանի վճռի մասին
Հայաստանում կառուցվում է բռնապետական վարչակարգ․ ՀՅԴ-ն՝ Միքայել սրբազանի վճռի մասին
Sputnik Արմենիա
Ընդգծվում է, որ սա ոչ միայն հաշվեհարդար է հոգևորականի, այլև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T19:30+0400
2025-10-03T19:30+0400
2025-10-03T20:41+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
դատարան
արմինե մելիքսեթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94233266_0:0:1275:717_1920x0_80_0_0_556e8e1a81303b356834baff83674fc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։Կայացված որոշումը համարում են անօրինական և խայտառակ։ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94233266_0:0:957:717_1920x0_80_0_0_a7db01ac7351ca9c0a1e1e1a12d63a9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան, արմինե մելիքսեթյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան, արմինե մելիքսեթյան
Հայաստանում կառուցվում է բռնապետական վարչակարգ․ ՀՅԴ-ն՝ Միքայել սրբազանի վճռի մասին
19:30 03.10.2025 (Թարմացված է: 20:41 03.10.2025) Ընդգծվում է, որ սա ոչ միայն հաշվեհարդար է հոգևորականի, այլև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Կայացված որոշումը համարում են անօրինական և խայտառակ։
«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ առաքելական սուրբ եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։