https://arm.sputniknews.ru/20251002/merdzavani-spanutjunnervov-pajmanavvorvats-pashtvonic-azatvel-e-aats-marzajin-varchutjan-pety-94181243.html
Մերձավանի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ մարզային վարչության պետը
Մերձավանի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ մարզային վարչության պետը
Sputnik Արմենիա
Աղմկահարույց սպանություններից հետո սա արդեն 4-րդ պաշտոնականությունն է։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T15:43+0400
2025-10-02T15:43+0400
2025-10-02T15:43+0400
հայաստան
մերձավան
սպանություն
պաշտոն
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93822069_0:0:1600:901_1920x0_80_0_0_d1eeb504959af8c57a6b40f02335173e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մերձավանում տեղի ունեցած սպանություններով պայմանավորված` պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության ԱԱԾ պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:Նշենք, որ աղմկահարույց սպանություններից հետո սա արդեն 4-րդ պաշտոնականությունն է. ավելի վաղ պաշտոնից ազատվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ՀՀ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը:Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։Վենդետա չէ․ Մեսրոպ Առաքելյանը պահանջում է բացահայտել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93822069_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c1ac9601eb39c192dd21cb823a7fc632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մերձավան, սպանություն, պաշտոն, պաշտոնանկություն
հայաստան, մերձավան, սպանություն, պաշտոն, պաշտոնանկություն
Մերձավանի սպանություններով պայմանավորված՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ մարզային վարչության պետը
Աղմկահարույց սպանություններից հետո սա արդեն 4-րդ պաշտոնականությունն է։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մերձավանում տեղի ունեցած սպանություններով պայմանավորված` պաշտոնից ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Լուրը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության ԱԱԾ պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:
Նշենք, որ աղմկահարույց սպանություններից հետո սա արդեն 4-րդ պաշտոնականությունն է. ավելի վաղ պաշտոնից ազատվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ՀՀ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ
Վահան Սարգսյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է
ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։