https://arm.sputniknews.ru/20250929/armaviri-datakhazin-azatel-en-pashtvonic-94045741.html
Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Արմավիրի դատախազին
Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Արմավիրի դատախազին
Sputnik Արմենիա
Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սա 3–րդ պաշտոնանկութունն է մարզում։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T17:53+0400
2025-09-29T17:53+0400
2025-09-29T18:06+0400
հհ դատախազություն
պաշտոնանկություն
վալոդյա գրիգորյան
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91046769_0:49:800:500_1920x0_80_0_0_d6589a57bae06f07d283662365ab7509.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ազատումը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով է պայմանավորված։Նշենք, որ Մերձավանում Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սա առաջին ազատումը չէ իրավապահ կառույցներում։ Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91046769_0:0:712:534_1920x0_80_0_0_e2bd7f744f7162b081b62e6306385d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, պաշտոնանկություն, վալոդյա գրիգորյան, աննա վարդապետյան
հհ դատախազություն, պաշտոնանկություն, վալոդյա գրիգորյան, աննա վարդապետյան
Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Արմավիրի դատախազին
17:53 29.09.2025 (Թարմացված է: 18:06 29.09.2025) Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սա 3–րդ պաշտոնանկութունն է մարզում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ազատումը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով է պայմանավորված։
Նշենք, որ Մերձավանում Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սա առաջին ազատումը չէ իրավապահ կառույցներում։ Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է
ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։