https://arm.sputniknews.ru/20251001/voch-voq-chi-karvogh-imanal-uneq-bitqvoin-te-voch-pvokhvarchapety-kaskatsi-tak-drec-eghvojani-asatsy-94143269.html
Ոչ ոք չի կարող իմանալ՝ ունե՞ք բիթքոին, թե՞ ոչ․ փոխվարչապետը կասկածի տակ դրեց Եղոյանի ասածը
Ոչ ոք չի կարող իմանալ՝ ունե՞ք բիթքոին, թե՞ ոչ․ փոխվարչապետը կասկածի տակ դրեց Եղոյանի ասածը
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ կրիպտոարժույթի՝ կանխիկով փոխանակումը վտանգավոր է նրանով, որ այն կարող է լուրջ հարված հասցնել ֆիսկալ համակարգին։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T17:44+0400
2025-10-01T17:44+0400
2025-10-01T17:48+0400
մհեր գրիգորյան
բիթքոին
արման եղոյան
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
կրիպտոարժույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982442_0:4:1600:904_1920x0_80_0_0_8649cef636f84fa9cc06f7f87f8ee70f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բանկերն այնքան ժամանակ կմերժեն կրիպտոարժույթով գործարք անել, քանի դեռ հայտնի չէ՝ ով է դրա հետևում կանգնած, ովքեր են սեփականատերերը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի այն հարցին, թե արդյոք կրիպտոարժույթի գործարքների վերաբերյալ ԿԲ շրջաբերականը չի՞ խոչընդոտում թվային այս ակտիվների զարգացմանը Հայաստանում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն ևս օրենսդրական փոփոխություններ է ընդունել, ըստ որոնց՝ 2026 թ․ հունվարի 1-ից կրիպտոարժույթի գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։Չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ. ԿԲ նախագահը` կրիպտոարժույթների մասինԳրիգորյանը նշեց` ոչ ոք դեմ չէ թվային ակտիվներին, քանի որ ինչ-որ մի պահի փողը, ի վերջո, թվային ակտիվ է դառնալու։«Խնդիրն այն է, թե տվյալ «գույքի» սեփականատերը որքան է նույնականացվում։ Իրականության մեջ ԿԲ–ի և մեր կարգավորումները կրիպտոշրջանառությանը չեն վերաբերում. մենք ընդամենն ուզում ենք, որ կրիպտոարժույթը լիարժեք գույք դառնա, սակայն պետք է հասկանանք ով է նրա սեփականատերը, քանի որ հետագծելիությունը դրա դեռ չի երևում, և առաջանում են մի շարք խնդիրներ»,- պարզաբանեց Գրիգորյանը։Նրա խոսքով՝ կրիպտոարժույթի՝ կանխիկով փոխանակումը վտանգավոր է նրանով, որ այն ֆիսկալ համակարգին կարող է լուրջ հարված տալ, քանի որ անկանխիկի դեպքում գոնե վճարման փուլում արձանագրվում է սեփականատերն ու հետագծելիությունը, մինչդեռ կանխիկ առևտրի դեպքում իդենտիֆիկացիա չենք կարողանում անել։Եղոյանը հակադարձեց՝ նշելով, որ մեր երկրում տարիներ շարունակ գերիշխում էր կանխիկի շրջանառությունը, ու բոլորը հաշտ էին դրա հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա խնդիր դարձել կանխիկ կրիպտոարժույթով գործարքները։«Նախապես ասեմ, որ ես բիթքոին չունեմ, շահագրգիռ չեմ․․․»,- ասաց Եղոյանը։«Ոչ մեկը չի կարող իմանալ՝ ունե՞ք, թե՞ ոչ։ Հենց սա է խնդիրը կրիպտոարժույթի»,- պարզաբանեց Գրիգորյանը։Ինչ վերաբերում է կանխիկով գործարքներին, փոխվարչապետն ընդգծեց, որ կանխիկի շրջանառությունը ոչ ոք չի արգելել, սակայն ՀՀ կառավարությունը չի էլ խթանում այն ու հետևողականորեն չի խթանելու, քանի որ ֆիսկալ համակարգը դրանից շատ խոցելի է դառնում։«Կրակոց սեփական ոտքին». կրիպտոակտիվների ոլորտի մասնագետը դժգոհ է ԱԺ–ի ընդունած նոր օրենքից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982442_88:0:1511:1067_1920x0_80_0_0_49fdf94042ddaa63705cda3581280dda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, բիթքոին, արման եղոյան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), կրիպտոարժույթ
մհեր գրիգորյան, բիթքոին, արման եղոյան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), կրիպտոարժույթ
Ոչ ոք չի կարող իմանալ՝ ունե՞ք բիթքոին, թե՞ ոչ․ փոխվարչապետը կասկածի տակ դրեց Եղոյանի ասածը
17:44 01.10.2025 (Թարմացված է: 17:48 01.10.2025) ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ կրիպտոարժույթի՝ կանխիկով փոխանակումը վտանգավոր է նրանով, որ այն կարող է լուրջ հարված հասցնել ֆիսկալ համակարգին։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բանկերն այնքան ժամանակ կմերժեն կրիպտոարժույթով գործարք անել, քանի դեռ հայտնի չէ՝ ով է դրա հետևում կանգնած, ովքեր են սեփականատերերը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի այն հարցին, թե արդյոք կրիպտոարժույթի գործարքների վերաբերյալ ԿԲ շրջաբերականը չի՞ խոչընդոտում թվային այս ակտիվների զարգացմանը Հայաստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն ևս օրենսդրական փոփոխություններ է ընդունել, ըստ որոնց՝ 2026 թ․ հունվարի 1-ից կրիպտոարժույթի գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։
Գրիգորյանը նշեց` ոչ ոք դեմ չէ թվային ակտիվներին, քանի որ ինչ-որ մի պահի փողը, ի վերջո, թվային ակտիվ է դառնալու։
«Խնդիրն այն է, թե տվյալ «գույքի» սեփականատերը որքան է նույնականացվում։ Իրականության մեջ ԿԲ–ի և մեր կարգավորումները կրիպտոշրջանառությանը չեն վերաբերում. մենք ընդամենն ուզում ենք, որ կրիպտոարժույթը լիարժեք գույք դառնա, սակայն պետք է հասկանանք ով է նրա սեփականատերը, քանի որ հետագծելիությունը դրա դեռ չի երևում, և առաջանում են մի շարք խնդիրներ»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կրիպտոարժույթի՝ կանխիկով փոխանակումը վտանգավոր է նրանով, որ այն ֆիսկալ համակարգին կարող է լուրջ հարված տալ, քանի որ անկանխիկի դեպքում գոնե վճարման փուլում արձանագրվում է սեփականատերն ու հետագծելիությունը, մինչդեռ կանխիկ առևտրի դեպքում իդենտիֆիկացիա չենք կարողանում անել։
«Մենք շատ զգույշ ենք լինելու կրիպտոարժույթի շրջանառության առումով՝ մանավանդ մայնինգին չխոչընդոտելու համար, քանի որ մայնինգի շնորհիվ նաև կարողանում ենք էներգետիկ արտադրանքի սպառումը բալանսի բերել։ Ես չեմ կարծում, որ մենք կոնսենսուս ունենք, որ կրիպտոարժույթի սեփականատերը անտեսանելի կամ օֆշորային գոտում մնա»,- ընդգծեց փոխվարչապետը։
Եղոյանը հակադարձեց՝ նշելով, որ մեր երկրում տարիներ շարունակ գերիշխում էր կանխիկի շրջանառությունը, ու բոլորը հաշտ էին դրա հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա խնդիր դարձել կանխիկ կրիպտոարժույթով գործարքները։
«Նախապես ասեմ, որ ես բիթքոին չունեմ, շահագրգիռ չեմ․․․»,- ասաց Եղոյանը։
«Ոչ մեկը չի կարող իմանալ՝ ունե՞ք, թե՞ ոչ։ Հենց սա է խնդիրը կրիպտոարժույթի»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է կանխիկով գործարքներին, փոխվարչապետն ընդգծեց, որ կանխիկի շրջանառությունը ոչ ոք չի արգելել, սակայն ՀՀ կառավարությունը չի էլ խթանում այն ու հետևողականորեն չի խթանելու, քանի որ ֆիսկալ համակարգը դրանից շատ խոցելի է դառնում։