00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մյուս միջուկային ռեակտորը կլինի փոքր մոդուլային, 5 գործընկերոջ հետ քննարկում կա․ Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունն առաջիկա 1,5 տարում պետք է արդեն իսկ վերջնական որոշում կայացնի ու պայմանագիր կնքի։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մյուս միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, այդ նպատակով ՀՀ կառավարությունը 5 գործընկերոջ հետ քննարկումներ է անցկացնում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն հարցին, թե ինչ արդյունքներ տվեց Մոսկվայում վարչապետի հանդիպումները միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ժամանակ։
Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում
Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ են անցկացնում բոլոր այն գործընկերների հետ, որոնք նման տեխնոլոգիա ունեն։
«Նրանց հարցրել ենք՝ կնեղսրտե՞ք, եթե այս թեման քննարկենք մյուսների հետ, քանի որ երբ գնում ենք Մոսկվա, հարց է առաջանում, թե ինչու հենց այնտեղ գնացինք, նույնը վերաբերում է ԱՄՆ կամ Չինաստան գնալուն։ Մենք ասել ենք՝ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ, մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես, մենք ասում ենք՝ կոմերցիոն առումով պետք է նայենք՝ որ առաջարկն է մեզ ձեռնտու, և ընտրություն կատարենք ըստ այդմ»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց` մեր փորձագետների խմբերը պետք է այցելեն տարբեր տեղեր, երկրներ՝ ուսումնասիրելու, պարզելու շատ դետալներ, սակայն մյուս կողմից էլ առաջիկա 1,5 տարում ՀՀ կառավարությունը պետք է արդեն վերջնական որոշում կայացնի ու պայմանագիր կնքի։
«Այդ պայմանագիրը չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր առավել լավ գնով, լավ անվտանգ տեխնոլոգիայով և հետգնման առավել կարճ ժամկետով։ Այս թեմայով մենք երկխոսություն ունենք 5 գործընկերոջ հետ, և այդ խոսակցությունը գործնական է»,- եզրափակեց Փաշինյանը։
ՀՀ-ն ակտիվորեն երկխոսություն է վարում ՌԴ–ի հետ մոդուլային ԱԷԿ-ների վերաբերյալ․ Փաշինյան
Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Լրահոս
0