00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը

© Photo : provided by Leningrad NPP media serviceԱտոմակայան
Ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Ատոմակայան
Բաժանորդագրվել
Այս համատեքստում խնդրահարույց է, որ միջուկային էներգետիկայի բնագավառում համապատասխան մասնագետների պակաս կա։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա լրիվ նոր բան ենք ասում, ու այս հարցը քննարկվել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Մոդուլային ատոմակայանի առավելությունն այն է, որ վթարի դեպքում շրջակա բնակավայրերի բնակիչներին չեն տարհանում, քանի որ հնարավոր է դառնում վթարը լոկալիզացնել ու վերացնել։ Մենք պետք է գնանք անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրմանը, որպեսզի այդ ուղղությամբ մեր տեղեկատվությունն ընդլայնվի, ու մենք ավելի մանրամասնորեն տիրապետենք թեմային։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք ատոմակայանների բոլոր հնարավոր տարբերակները, թե որ առաջարկն է առավել համապատասխանում ՀՀ շահերին։ Այս պահին դեռ չկա վերջնական որոշում, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են»,– հայտարարեց Փաշինյանը։
Այս համատեքստում նա կարևորեց միջուկային էներգետիկայի բնագավառում համապատասխան մասնագետների առկայության հարցը, որն այսօր լրջագույն խնդիր է։
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նշեց, որ կոմիտեն այսօր ունի թափուր հաստիքներ ու չի կարողանում դրանք համալրել։
Նա տեղեկացրեց, որ 2021–23 թթ. իրականացրել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21–ն ընդհանրապես չի կայացել` հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության պատճառով։
«Իսկ 34 մրցույթի ժամանակ 21 մարդ է մասնակցել, որի արդյունքում կոմիտեի հաստիքները համալրվել են 12 հաստիքով, սակայն հետո 9 մարդ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Կոմիտեի համար խնդիր է հանդիսանում սերնդափոխությունը, իսկ մասնագետ վերապատրաստելու համար անհրաժեշտ է 3-5 տարի»,– ընդգծեց Խաչիկյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` այստեղ բախվել ենք մի իրավիճակի հետ, երբ փողը կա, նախագիծը կա, սակայն չկան մասնագետներ։
«Մենք արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, սակայն ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք։ Ընդ որում` զինվորական ծառայությունից տարկետման ժամանակ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք միջուկային էներգետիկայի բնագավառի ուսանողներին։ Մեր տնտեսական պոտենցիալն իրացնելու ճանապարհին մասնագետների պակասն առաջնային խնդիրներից մեկն է»,– նշեց ՀՀ վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց` երբ տարկետման համակարգն անցած տարի վերանայվեց, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և ԵՊՀ–ում ավելացան միջուկային էներգետիկայի բնագավառի պետպատվերով դիմորդները։
Լրահոս
0