https://arm.sputniknews.ru/20250929/haghtanak-kvorzecin-arterkric-mvoldvovaji-ynddimutjuny-chi-tshanachum-yntrutjan-ardjunqy-94031625.html
Հաղթանակ կորզեցին արտերկրից. Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքը
Հաղթանակ կորզեցին արտերկրից. Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքը
Sputnik Արմենիա
ԿԸՀ–ի արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Սանդուի եվրոպամետ կուսակցությունը ստացել է 50.16%, իսկ ընդդիմությունը՝ 49.84%: 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T14:12+0400
2025-09-29T14:12+0400
2025-09-29T14:14+0400
մոլդովա
ընտրություններ
ընդդիմություն
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94027928_0:0:2817:1586_1920x0_80_0_0_69d67334e4057a85bf647f07cf0be4ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոլդովայի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և բողոքարկելու է դրանք։Իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը նոր խորհրդարանական մեծամասնությունը ձեռք է բերել մանիպուլյացիաների, վախերի շահագործման և ցանկացած քաղաքական մրցակցության վերացման միջոցով։Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցկացվել են հոգեբանական ճնշման տակ, իսկ ընդդիմությունից անողոք հաշվեհարդար են տեսել։ Սանդուն բացահայտ միջամտել է քվեարկության գործընթացին՝ հօգուտ իշխող կուսակցության, ոստիկանությունն էլ վախեցրել է քաղաքացիներին։Միևնույն ժամանակ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ վավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ընտրողների մասնակցությունը կազմել է 52.2%, գրանցվել է 236 խախտում։Ըստ այդ տվյալների` ընդդիմությունը (այդ թվում՝ Իգոր Դոդոնի ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը») ստացել է քվեների 49.84%-ը, նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS)` 50.16%, բայց արտերկրում գտնվող հայրենակիցների հաշվին։ Այսպիսով PAS–ը ստանում է խորհրդարանի 101 տեղերից 54-ը, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում (այն ժամանակ 61 էր)։ Եվս մեկ եվրոպամետ քաղաքական կազմակերպություն՝ «Այլընտրանք» դաշինքը, նախնական տվյալներով, ութ մանդատ կստանա։Մոլդովայի «Հայրենասիրական դաշինքը», որը 27 պատգամավորական տեղ է ստանում, կոչ է արել քաղաքացիներին այսօր բողոքի ցույցի դուրս գալ խորհրդարանի շենքի դիմաց՝ «պաշտպանելու ժողովրդի ընտրությունը»։Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 28-ին, պատգամավորներն ընտրվել են չորս տարով։ Մասնակցությունը գերազանցել է 52%-ը։
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94027928_86:0:2817:2048_1920x0_80_0_0_1e47ead31bfe34b545446904ddb195a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, ընտրություններ, ընդդիմություն, խորհրդարան
մոլդովա, ընտրություններ, ընդդիմություն, խորհրդարան
Հաղթանակ կորզեցին արտերկրից. Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքը
14:12 29.09.2025 (Թարմացված է: 14:14 29.09.2025) ԿԸՀ–ի արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Սանդուի եվրոպամետ կուսակցությունը ստացել է 50.16%, իսկ ընդդիմությունը՝ 49.84%:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոլդովայի
ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել նախօրեին անցկացված
խորհրդարանական ընտրությունների արդյունքները և բողոքարկելու է դրանք։
Ինչպես հայտարարել է «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Իլան Շորը, մոլդովացի ընտրողների շուրջ 20%-ին վախեցրել են, որպեսզի նրանք դուրս չգան քվեարկելու։ Նա նշել է, որ իշխանությունն ամենուրեք խարդախության է դիմել խորհրդարանում իր մեծամասնությունը չկորցնելու համար։ Оրինակ` Ռուսաստանում Մոլդովայի իշխանությունները ընդամենը երկու ընտրատեղամաս էին բացել Մոսկվայում և այնտեղ բնակվող 250 հազար մոլդովացիների համար 10 000 քվեաթերթիկ էին հատկացրել։
Իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը նոր խորհրդարանական մեծամասնությունը ձեռք է բերել մանիպուլյացիաների, վախերի շահագործման և ցանկացած քաղաքական մրցակցության վերացման միջոցով։
Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցկացվել են հոգեբանական ճնշման տակ, իսկ ընդդիմությունից անողոք հաշվեհարդար են տեսել։ Սանդուն բացահայտ միջամտել է քվեարկության գործընթացին՝ հօգուտ իշխող կուսակցության, ոստիկանությունն էլ վախեցրել է քաղաքացիներին։
Միևնույն ժամանակ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ վավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ընտրողների մասնակցությունը կազմել է 52.2%, գրանցվել է 236 խախտում։
Ըստ այդ տվյալների` ընդդիմությունը (այդ թվում՝ Իգոր Դոդոնի ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը») ստացել է քվեների 49.84%-ը, նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS)` 50.16%, բայց արտերկրում գտնվող հայրենակիցների հաշվին։ Այսպիսով PAS–ը ստանում է խորհրդարանի 101 տեղերից 54-ը, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում (այն ժամանակ 61 էր)։ Եվս մեկ եվրոպամետ քաղաքական կազմակերպություն՝ «Այլընտրանք» դաշինքը, նախնական տվյալներով, ութ մանդատ կստանա։
Մոլդովայի «Հայրենասիրական դաշինքը», որը 27 պատգամավորական տեղ է ստանում, կոչ է արել քաղաքացիներին այսօր բողոքի ցույցի դուրս գալ խորհրդարանի շենքի դիմաց՝ «պաշտպանելու ժողովրդի ընտրությունը»։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 28-ին, պատգամավորներն ընտրվել են չորս տարով։ Մասնակցությունը գերազանցել է 52%-ը։