00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը հաղթեց երկրի ներսում. ընտրությունների արդյունքները Մոլդովայում

© AP Photo / Vadim GhirdaԸնտրություններ Մոլդովայում
Ընտրություններ Մոլդովայում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Բաժանորդագրվել
Մոլդովայի խորհրդարանն ունի 101 տեղ, պատգամավորների լիազորությունների ժամկետը չորս տարի է։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Համամասնական համակարգով անցկացված քվեարկության արդյունքներով Մոլդովայի խորհրդարան հինգ քաղաքական ուժ է անցել։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալները՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո։
Մոլդովայի ընդդիմությունն ի դեմս Հայրենասիրական դաշինքի երկրի ներսում հավաքել է ձայների 49.54%-ը՝ առաջ անցնելով իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից (44.13%)։
Արտերկրում քվեարկության տվյալների հաշվին իշխող կուսակցությունը ստացել է ձայների 49.85%-ը։ Այն երկրի օրենսդիր մարմնում 53 տեղ կստանա։ Ընդդիմությունը պատգամավորական 48 մանդատ է ստանում։ Եվրոպամետ «Այլընտրանք» դաշինքը 8.02% է հավաքել։
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն տանը» կուսակցությունը ստացել է 5.65%։
Մոլդովայի խորհրդարանում ընդհանուր 101 տեղ կա, պատգամավորների լիազորությունների ժամկետը չորս տարի է։ Ընտրողների մասնակցությունը գերազանցել է պահանջվող շեմը, և քվեարկությունը վավեր է ճանաչվել։
Նախնական արդյունքների հրապարակումից հետո Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը` Հայրենասիրական դաշինքի առաջնորդներից մեկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մոտ կազմակերպած ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը հաղթել է ներքին ընտրություններում, ինչպես նաև նշեց արտասահմանյան ընտրատեղամասերում տեղի ունեցած կեղծիքների մասին։
Քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Մասնակցությունը կազմել է 52%։ Ընտրություններին մասնակցել է տասնչորս կուսակցություն, չորս դաշինք և չորս անկախ թեկնածու։ Անկախ թեկնածուները պետք է հաղթահարեն ձայների 2%-ի, կուսակցությունները՝ 5%-ի, իսկ դաշինքները՝ 7%-ի շեմը։ Ընտրությունների օրը ԿԸՀ-ն հեռացրեց ընդդիմադիր «Մոլդովայի սիրտը» կուսակցությանը. այս քաղաքական ուժի օգտին կիրակի օրը տրված ձայները չեղյալ կհամարվեն։
Եվրոպան պատրաստվում է օկուպացնել Մոլդովան. ՌԴ ԱՀԾ հայտարարությունը
Մի քանի տարի շարունակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ռեժիմը ցանկացած միջոց օգտագործում է, որպեսի ընդդիմությունն իշխանության չգա՝ սպառնալիքներ, շանտաժ, խուզարկություններ, ընդդիմադիր ակտիվիստների կալանքներ։ Կալանավորվել է այդ թվում Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը։ Այլախոհության դեմ պայքարը մտահոգիչ մասշտաբների հասավ ընտրարշավի ժամանակ, երբ քվեարկության նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը, որը Հայրենասիրական դաշինքի մաս է կազմում: Ինչպես նշեց Հայրենասիրական դաշինքի առաջնորդներից մեկը՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, դա չի խանգարի դաշինքին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և հաղթանակ տանել: Բացի այդ իշխանությունները կրճատեցին Ռուսաստանում և Մերձդնեստրում ընտրատեղամասերի թիվը, որպեսզի քաղաքացիները չկարողանան քվեարկել ընդդիմության օգտին, և զգալիորեն մեծացրեցին դրանց քանակը Եվրոպայում՝ հուսալով, որ ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ հիմա, եվրոպական սփյուռքը կապահովի Սանդուի և նրա կուսակցության համար անհրաժեշտ ձայները:
Լրահոս
0