00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Մոսկվայի տեղամասերում հերթ է

Բաժանորդագրվել
Ռուսաստանում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 250 հազար մոլդովացիների համար այդ երկրի իշխանություններն ընդամենը 2 տեղամաս են բացել։ Ընդհանուր առմամբ հատկացվել է 10 հազար քվեաթերթիկ։
Խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար վաղ առավոտից բազմաթիվ մարդիկ եկել են Մոսկվայում Մոլդովայի դեսպանատուն և հյուպատոսարան:
Ռուսաստանում Մոլդովայի իշխանությունները բացել են ընդամենը 2 տեղամաս։ Քիշնևը քվեարկության իրավունք ունեցող 250 հազար մոլդովացիներին հատկացրել է ընդհանուր առմամբ 10 հազար քվեաթերթիկ։ Մարդիկ ստիպված են եղել դեռևս գիշերը հասնել Մոսկվա, որպեսզի հասցնեն քվեարկել։
Նախօրեին Մոլդովայի ՆԳՆ-ն մոտ 580 խուզարկություն և ընդդիմության տասնյակ ձերբակալություններ է իրականացրել: Ընդդիմադիր շատ թեկնածուները հեռացվել են ընտրապայքարից։ 33 կուսակցություններից ընտրություններին թույլատրվել է մասնակցել միայն 25 թեկնածուի։ Այսպես, ընտրություններից մի քանի օր առաջ Մոլդովայի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններից հեռացրել է երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլախի ղեկավարած «Մոլդովայի սիրտը» և «Մեծ Մոլդովան» (կուսակցության անվանումը կմնա քվեաթերթիկներում մինչեւ դատարանի որոշումը-խմբ.), որը գլխավորում էր նախագահի նախկին թեկնածու Վիկտորյա Ֆուրտունեն:
Բացի այդ, ընտրություններից առաջ փակվել է Դնեստր գետի վրայով անցնող կամրջի հետիոտնային հատվածը, որով մոլդովական Ռեզինա քաղաքը կապվում է չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության Ռիբնիցա քաղաքին: Մոլդովայի իշխանությունները դա բացատրել են վերանորոգմամբ, մինչդեռ ընդդիմության կարծիքով՝ այդպիսով փորձ է արվում սահմանափակել չճանաչված հանրապետության բնակիչների մասնակցությունը Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին:
Նախկինում Մոլդովայում չէր թույլատրվում ընտրարշավի ընթացքում հեռացնել մասնակից կուսակցություններին, սակայն օրենսդրական փոփոխություններից հետո, որոնք ընդդիմությունը համարում է հակասահմանադրական, դա հնարավոր դարձավ։
Լրահոս
0