00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակ կորզեցին արտերկրից. Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում ընտրության արդյունքը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՄոլդովա
Մոլդովա - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Բաժանորդագրվել
ԿԸՀ–ի արդյունքների համաձայն՝ երկրի նախագահ Սանդուի եվրոպամետ կուսակցությունը ստացել է 50.16%, իսկ ընդդիմությունը՝ 49.84%:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոլդովայի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները և բողոքարկելու է դրանք։
Ինչպես հայտարարել է «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Իլան Շորը, մոլդովացի ընտրողների շուրջ 20%-ին վախեցրել են, որպեսզի նրանք դուրս չգան քվեարկելու։ Նա նշել է, որ իշխանությունն ամենուրեք խարդախության է դիմել խորհրդարանում իր մեծամասնությունը չկորցնելու համար։ Оրինակ` Ռուսաստանում Մոլդովայի իշխանությունները ընդամենը երկու ընտրատեղամաս էին բացել Մոսկվայում և այնտեղ բնակվող 250 հազար մոլդովացիների համար 10 000 քվեաթերթիկ էին հատկացրել։
Իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը նոր խորհրդարանական մեծամասնությունը ձեռք է բերել մանիպուլյացիաների, վախերի շահագործման և ցանկացած քաղաքական մրցակցության վերացման միջոցով։
Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցկացվել են հոգեբանական ճնշման տակ, իսկ ընդդիմությունից անողոք հաշվեհարդար են տեսել։ Սանդուն բացահայտ միջամտել է քվեարկության գործընթացին՝ հօգուտ իշխող կուսակցության, ոստիկանությունն էլ վախեցրել է քաղաքացիներին։
Միևնույն ժամանակ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ վավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ընտրողների մասնակցությունը կազմել է 52.2%, գրանցվել է 236 խախտում։
Ըստ այդ տվյալների` ընդդիմությունը (այդ թվում՝ Իգոր Դոդոնի ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը») ստացել է քվեների 49.84%-ը, նախագահ Մայա Սանդուի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS)` 50.16%, բայց արտերկրում գտնվող հայրենակիցների հաշվին։ Այսպիսով PAS–ը ստանում է խորհրդարանի 101 տեղերից 54-ը, ինչը, ի դեպ, ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում (այն ժամանակ 61 էր)։ Եվս մեկ եվրոպամետ քաղաքական կազմակերպություն՝ «Այլընտրանք» դաշինքը, նախնական տվյալներով, ութ մանդատ կստանա։
Մոլդովայի «Հայրենասիրական դաշինքը», որը 27 պատգամավորական տեղ է ստանում, կոչ է արել քաղաքացիներին այսօր բողոքի ցույցի դուրս գալ խորհրդարանի շենքի դիմաց՝ «պաշտպանելու ժողովրդի ընտրությունը»։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 28-ին, պատգամավորներն ընտրվել են չորս տարով։ Մասնակցությունը գերազանցել է 52%-ը։
Լրահոս
0