00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի շահերը պահպանվեն. «Ռոսատոմի» ղեկավարը` Փաշինյանին

© Sputnik / Сергей Булкин / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Ալեքսել Լիխաչովը Մոսկվայում
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսել Լիխաչովը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2025
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ը Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հպարտությունն է, քանի որ կայանը դիմացավ 9 բալանոց երկրաշարժին և հետագայում հաջողությամբ վերագործարկվեց: «Ռոսատոմը» հարգանքով է հետևում, թե ինչպես է Հայաստանն ընտրում նոր ատոմակայանի մոդելը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և նրա ժողովրդի շահերը չոտնահարվեն։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» (World Atomic Week) համաժողովի կլոր սեղանի ժամանակ։
«Ռոսատոմը» կուսումնասիրի Հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը
Համաժողովն անցկացվում է մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ինչպես նշել է Լիխաչովը, Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը միակն է աշխարհում, որը դիմացել է 9 բալանոց երկրաշարժի հարվածին և ավելի ուշ վերագործարկվել: Ներկայում հայկական կողմը «Ռոսատոմի» աջակցությամբ դրա ծառայության ժամկետը կրկին երկարացնելու ծրագիր է իրականացնում մինչև 2036 թվականը։
«Մենք ասում ենք՝ կայանը ձերն է, իսկ հպարտությունն ընդհանուր է։ Մենք մեծ հարգանքով ենք հետևում, թե ինչպես եք նոր լուծում ընտրում, ինչպես եք նայում ատոմային էներգիայում հաջորդ քայլին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այդ քայլը, քանի որ դուք որոշում եք երկրի քաղաքականությունը առնվազն առաջիկա 100 տարվա համար»,-հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Վերջին մի քանի տարվա ընթացքում, նրա խոսքով, ակնհայտ է դարձել, որ ատոմային էներգետիկան` որպես ապագա համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի մաս, այլընտրանք չունի՝ իր կայունության և կանխատեսելիության, օբյեկտների շահագործման մեծ ժամկետների և տնտեսության ու տեխնոլոգիական լանդշաֆտի վրա համալիր դրական ազդեցության պատճառով:
Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»
Ավելի ու ավելի շատ երկրներ են ատոմային էներգետիկան ընտրում որպես իրենց զարգացման ուղի, այդ թվում այն պատճառով, որ դրանով իսկ զարկ են տալիս մի շարք հարակից՝ հաշվողական և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացմանը։
«Տեխնոլոգիան ինքնին կյանքը չի բարելավում. նոր գաղափարախոսություն է պետք, տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներին հավասար հասանելիության փիլիսոփայություն»,-ասել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է մոդուլային ԱԷԿ-ների տեխնոլոգիաներ փոխանցել Հայաստանին։ Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված մտադրությունների մասին հուշագրերից մեկը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում երկու ուղղությամբ՝ ներդրումներ միջուկային նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում:
Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին
Միևնույն ժամանակ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին (մինչ այդ իշխանությունները ցանկանում են կազմակերպել նոր կայանի կառուցումը)։
Գործող ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ երրորդը։
Լրահոս
0