00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»

© Photo : RosatomՄիխայիլ Տուրունդաև
Միխայիլ Տուրունդաև - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2024
Միխայիլ Տուրունդաև
Բաժանորդագրվել
ՀՀ–ում ավելի մեծ հզորության նոր ԱԷԿ-ի շինարարության ընթացքում «Ռոսատոմը» պատրաստ է հարևան երկրներ արտահանել արտադրված էլեկտրաէներգիայի մասը: Առաջարկների թվում կան փոքր և միջին հզորության բլոկներ, ընդ որում` փոքրերն արդեն կառուցվում են, միջինները նախագծման փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում մեծ հզորությամբ (1 էներգաբլոկ՝ մինչև 1200 Մվտ հզորությամբ) նոր ԱԷԿ կառուցելիս «Ռոսատոմը» պատրաստ է այդ հզորությունների մի մասից (600 ՄՎտ ծավալով) էլեկտրաէներգիա գնել և արտահանել սահմանակից երկրներ: Դեռ ամռանը նման առաջարկ էր հնչեցրել «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկն ուժի մեջ է, իսկ շինարարության ընթացքում երաշխավորված ծավալը կարող է աճել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանում «Ռոսատոմ - Միջազգային ցանցի» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
«Ռոսատոմի» առաջարկի մեջ մտնում է «Նաիրիտ» գործարանի տարածքի վտանգավոր թափոնների մաքրումը (դրան կանդրադառնանք ստորև)։

Ծախսված յուրաքանչյուր 1 դոլարը կբերի 4 դոլար

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու շրջանակում, որն իրականացնում էր «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը, կայանների էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10-12%-ով: Հաշվի առնելով, որ Հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը երկրի էներգաբալանսում կազմում է 40%, դա էական թիվ է։ Այս նախագծում ներգրավված էին ավելի քան 200 մատակարարներ և կապալառուներ, այդ թվում՝ հայաստանյան, որոնք ծառայություններ էին մատուցում ինժեներական հետազոտությունների, նախագծման, շինարարական աշխատանքների, էլեկտրամոնտաժի, շինանյութերի մատակարարման ոլորտներում: Նոր բլոկի շինարարության ընթացքում աշխատանքների ծավալը տասնյակ անգամ ավելի մեծ կլինի։ Նոր կայանի կառուցման գործում տեղական ընկերությունների ներգրավումը կարող է զգալի ծավալի հասնել. խոսքը ոչ միայն շինմոնտաժային աշխատանքների մասին է (որոնց ծավալը հսկայական կլինի), այլ նաև սարքավորումների մի մասի թողարկման։
«Դա է ցույց տալիս, օրինակ, Հնդկաստանի և Չինաստանի փորձը»,– հավելեց Տուրունդաևը։
«Այդ նույն փորձը ցույց է տալիս, որ տեղական կապալառուների նման զբաղվածության դեպքում ներդրված յուրաքանչյուր դոլարը երկրի տնտեսությանը 4 դոլար կբերի։ Տեղական ընկերությունների հասույթը միայն շինարարության շրջանում կարող է հասնել մոտ 2 մլրդ դոլարի, իսկ կայանի շահագործման շրջանում (նվազագույնը 60 տարի)՝ մոտ 6 մլրդ դոլարի»,– ասաց մասնագետը։
© Sputnik / Aram NersesyanՄիխայիլ Տուրունդաև
 Генеральный директор Русатома Михаил Турундаев на армяно-российском форуме Цифровая трансформация предприятий промышленности: новые бизнес-модели и технологии (5 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2024
Միխայիլ Տուրունդաև

«Նաիրիտ»

«Ռոսատոմն» իր միջոցներով ուսումնասիրել է Երևանի «Նաիրիտ» գործարանի վիճակը՝ հաշվետվությունը փոխանցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես հայտնի է, խորհրդային տարիներին գործարանը քլորոպրենային կաուչուկի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն էր։ Գործարանը 2010 թվականից ամբողջովին դադարեցրել է աշխատանքը, բայց այնտեղ կուտակվել են վտանգավոր նյութերի տասնյակ տոննաներ։
Նախնական գնահատումից հետո ավելի մանրամասն գնահատական է պետք: Դրա համար անհրաժեշտ է նմուշներ վերցնել ինչպես հողից, այնպես էլ խողովակաշարերից (խիստ մաշված), որոնց միջոցով շրջանառվել են քիմիական նյութեր, և նյութերով ցիստեռնից (պարզելու համար, թե արդյոք դրանց կազմը փոխվել է տասնյակ տարիների ընթացքում):
«Որոշ նյութեր պետք է թաղել, բայց որոշները կարելի է նորից օգտագործել։ Մենք կարող ենք մաքրել տարածքը և՛ ամբողջությամբ (greenfield), և՛ մակարդակի թույլատրելի արդյունաբերական գոտիներով (brownfield)։ Այդ դեպքում կարելի է ստեղծել նոր արդյունաբերական համալիր, որը կհատուցի այդ բոլոր ծախսերը», - ընդգծեց Տուրունդաևը։

Աղբավայր Նուբարաշենում. ռեկուլտիվացիա և աղբայրիչ գործարան

Նոր աղբավայրի կառուցման նախագծին զուգահեռ, որը Հայաստանի իշխանությունները քննարկում են օտարերկրյա գործընկերների հետ, մնում է հին աղբավայրի ռեկուլտիվացիայի խնդիրը։
«Մենք Հայաստանի կառավարությանը ներկայացրել ենք կոշտ թափոնների տեսակավորման առաջարկներ՝ աղբայրիչ գործարանի կառուցման հնարավորությամբ։ Այն կարող է ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրել, այլև այրման ընթացքում արտադրել ճանապարհաշինության համար մոխիր, ինչպես նաև այլ օգտակար նյութեր», - նշեց Տուրունդաևը։
«Ռոսատոմը» պատրաստ է դիտարկել Ռուսական արտահանման կենտրոնի և բանկերի միջոցով ֆինանսավորման տարբերակները։

Վերադառնալով նոր ատոմակայանին

Ինչպես նշվեց, «Ռոսատոմի» Հայաստանի առաջատար (առաջնահերթ) առաջարկը մեծ հզորության էներգաբլոկն է` ՋՋԷՌ – 1200 ռեակտորով (Հայաստանում գործող ԱԷԿ-ում գործում է նաև ՋՋԷՌ – 440 ռեակտորը, բայց նախորդ սերնդի):
ՋՋԷՌ -1200-ի առավելությունն այն է, որ բազմիցս փորձարկվել է. այս ռեակտորով բլոկներն արդեն աշխատում են Ռուսաստանում՝ Լենինգրադի և Նովովորոնեժի ատոմակայաններում, Բելառուսի ատոմակայաններում, կառուցվում են Հունգարիայում, Բանգլադեշում, Եգիպտոսում, Թուրքիայում: Մյուս առավելությունը հարևան Իրան և Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունն է. Հայաստանից դեպի այդ երկրներ կառուցվում են բարձր լարման (400 կիլովոլտ) էլեկտրահաղորդման գծեր, իսկ Վրաստանի հետ սահմանին պետք է կառուցվի հաստատուն հոսանքի ենթակայան, որը թույլ կտա երկու հարևան երկրներին ազատորեն և մեծ ծավալներով էլեկտրաէներգիա փոխանակել: Բացի այդ, նոր ԱԷԿ-ի խոշոր հզորությունները թույլ կտան փոխհատուցել հնացող կայանների հզորությունները՝ և՛ գործող ԱԷԿ-ը (440 ՄՎտ), և՛ Հրազդանի ՋԷԿ-ը (800 ՄՎտ)։

Փոքր և միջին հզորության ատոմակայաններ

ՌԻՏՄ-200 ցածր հզորության ռեակտորը «Ռոսատոմը» մշակել է ատոմային սառցահատների համար (առայժմ շահագործվում է այս նախագծի երեք սառցահատ, ևս երեքը գտնվում են շինարարության փուլում)։ Դրա ցամաքային մոդիֆիկացիան՝ ՌԻՏՄ - 200 Ն-ը, ստացել է «Ռոստեխնադզորի» արտոնագիր, և առաջին նման կայանն արդեն կառուցվում է Յակուտիայում (Կյուչյուս ոսկու հանքավայրի շրջակայքում գտնվող ավանի համար)։ Բացի այդ, այս տարվա մայիսին «Ռոսատոմը» համաձայնագիր է ստորագրել Ուզբեկստանի Ջիզակի շրջանում նման կայանի կառուցման մասին (ՌԻՏՄ -200 Ն 6 ռեակտոր, յուրաքանչյուրը` 55 ՄՎտ հզորության)։ Արդեն սկսվել է փոքր հզորության ատոմային կայանի կառուցման արտոնագիր ստանալու փաստաթղթերի կազմումը։
Միջին հզորության ՋՋԷՌ - 600 բլոկ է մշակվում Կոլայի թերակղզում կառուցվող ատոմակայանի համար։ Այստեղ այն պետք է փոխարինի հին էներգաբլոկներին (ՋՋԷՌ- 440, ինչպես Հայկական ԱԷԿ-ում)։ Կոլայի նոր, ինչպես և Հայկական ԱԷԿ-երը, նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2036 թվականը, ուստի տեսականորեն կարող է զուգահեռ երկու նոր բլոկ կառուցվել:

Ի՞նչն է ավելի շահավետ

«Խոշոր կայանների կառուցման արժեքը, այնուամենայնիվ, ավելի բարձր է, բայց էներգիայի ինքնարժեքը՝ ավելի ցածր։ Կարծիք կա, որ մի քանի փոքր բլոկներով ավելի հեշտ է հավասարակշռել էներգահամակարգը (միացնել և անջատել էլեկտրաէներգիայի սպառման տատանումներին զուգընթաց. խմբ․), սակայն նման բալանս հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի առևտրի, արտահանման և ներմուծման միջոցով, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասաց Տուրունդաևը։

Երբ կընտրվի նոր կայանը

Այս տարի Հայաստանի կառավարությունը ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծեց։
«Ժամկետների առումով գործընկերները մեզ մոտավորապես այսպես են ասել` մինչև 2024 թվականի ավարտը նրանք տարբեր մատակարարներից կհավաքեն տեխնիկական առաջարկներ, իսկ 2025 թվականի I-II եռամսյակներից սկսած՝ կպահանջեն արդեն տնտեսական առաջարկներ։ Հուսով ենք, որ աշխատանքների իրականացման ժամանակացույցը կպահպանվի, քանի որ նոր կայանի շինարարությունը տևում է 10-12 տարի, հետևաբար 2036 թվականն արդեն սարերի հետևում չէ», – ընդգծեց Տուրունդաևը։
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են մեկ նորմատիվային հենքով։ Ինչ-որ այլ լուծում ընտրելիս այս բազան պետք է ամբողջությամբ վերակառուցվի։ Բացի այդ, «Ռոսատոմը» ատոմային ոլորտի կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցություն է իրականացնում։

Աշխատանքներ գործող կայանում

Հիշեցնենք, որ «Ռոսատոմը» մասնակցում է նաև Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման երկրորդ փուլին: «Ռոսատոմ Սերվիսը» մի շարք միջոցառումներ է իրականացնում ռեակտորային սարքավորումների, ներառյալ ռեակտորի կորպուսի, աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանների շահագործման ժամկետները մինչև 2036 թվականը երկարացնելու համար, ինչպես նաև ատոմակայանի անվտանգության համակարգերի հետագա արդիականացման ուղղությամբ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 57,5 միլիոն դոլար։
Լրահոս
0