https://arm.sputniknews.ru/20250922/baqvi-dataranum-haj-gerinery-pahanjel-en-vorpes-vka-kanchel-pashinjanin-mirzvojanin-93761090.html
Բաքվի դատարանում հայ գերիները պահանջել են որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին
Բաքվի դատարանում հայ գերիները պահանջել են որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին
Sputnik Արմենիա
Նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել: 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T19:32+0400
2025-09-22T19:32+0400
2025-10-08T14:09+0400
արցախ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
դատարան
բաքու
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
վկա
դավիթ բաբայան
դավիթ իշխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90811231_0:0:1190:670_1920x0_80_0_0_bca0f795a4046a28b5fc6a649d738cd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, դատարանին դիմել է`որպես վկա կանչել կամ տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Բաբայանը նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է չբավարարել այս միջնորդությունները: Ըստ այդմ` նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90811231_39:0:1106:800_1920x0_80_0_0_cc6e2ba130740c7d2c1fe3232b15d742.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատարան, բաքու, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, վկա, դավիթ բաբայան, դավիթ իշխանյան
արցախ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, դատարան, բաքու, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, վկա, դավիթ բաբայան, դավիթ իշխանյան
Բաքվի դատարանում հայ գերիները պահանջել են որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին
19:32 22.09.2025 (Թարմացված է: 14:09 08.10.2025) Նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, դատարանին դիմել է`որպես վկա կանչել կամ տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր հերթին առաջարկել է որպես վկա հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Բաբայանը նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:
Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է չբավարարել այս միջնորդությունները: Ըստ այդմ` նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: