00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրների բացահայտման փուլում վարկանիշի անկումը նորմալ է. Պապոյանը` ՀԷՑ–ի մասին

© Sputnik / Aram NersesyanԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2025
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանի խոսքով` ՀԷՑ–ի նախկին վարկանիշը և վստահության մեխանիզմի մասին հայտարարությունները կեղծ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Խնդիրների բացահայտման փուլում վարկանիշի անկումը նորմալ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Մուդիս» վարկանիշային կազմակերպության գնահատականին։
Կառավարության կողմից ՀԷՑ-ի ղեկավարումը ստանձնելուց հետո միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության վարկանիշը` հետագա գործունեության կանխատեսումը կայունից դարձնելով բացասական։ Գործակալության հիմնավորման մեջ նշվում է, որ վարկանիշի իջեցումը պայմանավորված է պետության ազդեցությամբ և այն հանգամանքով, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս կարգավորիչին միջամտել ՀԷՑ-ի գործունեությանը:
«ՀԷՑ-ում պատշաճ մակարդակով գործողություններն իրականացնելուց հետո վերջնարդյունքում ՀԷՑ-ը շատ ավելի գրավիչ և բարձր հեղինակություն ունեցող կազմակերպություն է լինելու։ Օրինակ՝ հիմա Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է, որ գնումներում խնդիր է եղել, 120 մլն դրամի բացահայտում է եղել և այլն։ Սա նույնպես ազդում է վարկանիշի վրա։ Սա նաև նշանակում է, որ նախկին վարկանիշը և վստահության մեխանիզմի մասին արված հայտարարությունները որոշակիորեն կեղծ են եղել, որովհետև հիմա խնդիրները բացահայտվում են», – ասաց Պապոյանը
Նրա կարծիքով` ՀԷՑ–ի վարկանիշը բացասական կմնա, եթե առկա խնդիրները չլուծվեն և մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Նախարարը վստահ է, որ գնումների գործընթացը թափանցիկ դարձնելուց հետո ՀԷՑ–ը ոչ միայն կդառնա մրցակցային, այլև վարկանիշն ավելի կբարձրանա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0