https://arm.sputniknews.ru/20250919/hajtni-e-inch-en-qnnarkel-patriarq-kiriln-u-aram-a-katvoghikvosy-astanajum-93654859.html
Հայտնի է` ինչ են քննարկել պատրիարք Կիրիլն ու Արամ Ա կաթողիկոսը Աստանայում
Հայտնի է` ինչ են քննարկել պատրիարք Կիրիլն ու Արամ Ա կաթողիկոսը Աստանայում
Sputnik Արմենիա
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։ 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T21:23+0400
2025-09-19T21:23+0400
2025-09-19T21:23+0400
արամ առաջին կաթողիկոս
մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա
տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան
արցախ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93654560_0:128:1600:1028_1920x0_80_0_0_4464e6f6741c8640fde22b210144a943.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են հայկական և ռուսական եկեղեցիների միջև պատմական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:Կրոնական հարցերից բացի, հոգևոր առաջնորդները հարցեր և մտահոգություններ են բարձրացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի, ադրբեջանական իշխանությունների կողմից եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև արցախցի քաղաքական և ազգային գործիչներին Բաքվում պատանդ պահելու վերաբերյալ։Այս համատեքստում Արամ Առաջին կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը չափազանց երախտապարտ կլինի, եթե պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջնորդեն ադրբեջանական իշխանություններին Արցախում կրոնական, պատմական և մշակութային վայրերի պահպանման և հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար։Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղելՆշվում է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։ Երիտասարդ տարիներ նրանք միշտ միասին մասնակցել են միջեկեղեցական հանդիպումներին և սերտորեն համագործակցել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցել։ Համագումարի թեման էր «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93654560_0:111:1600:1312_1920x0_80_0_0_33cb1a04fa3c5f6eba16edd1035576c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, արցախ, հայաստան, ռուսաստան
արամ առաջին կաթողիկոս, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, արցախ, հայաստան, ռուսաստան
Հայտնի է` ինչ են քննարկել պատրիարք Կիրիլն ու Արամ Ա կաթողիկոսը Աստանայում
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են հայկական և ռուսական եկեղեցիների միջև պատմական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:
Կրոնական հարցերից բացի, հոգևոր առաջնորդները հարցեր և մտահոգություններ են բարձրացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի, ադրբեջանական իշխանությունների կողմից եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև արցախցի քաղաքական և ազգային գործիչներին Բաքվում պատանդ պահելու վերաբերյալ։
Այս համատեքստում Արամ Առաջին կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը չափազանց երախտապարտ կլինի, եթե պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջնորդեն ադրբեջանական իշխանություններին Արցախում կրոնական, պատմական և մշակութային վայրերի պահպանման և հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար։
Նշվում է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։ Երիտասարդ տարիներ նրանք միշտ միասին մասնակցել են միջեկեղեցական հանդիպումներին և սերտորեն համագործակցել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցել։ Համագումարի թեման էր «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»: