https://arm.sputniknews.ru/20250902/arcakhy-verakangnelu-hujsy-chpiti-kvorcnenq-aram-an-ugherdz-e-hghel-93056952.html
Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղել
Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վստահ է՝ եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին... 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T17:52+0400
2025-09-02T17:52+0400
2025-09-02T17:54+0400
արցախ
անկախության օր
լեռնային ղարաբաղ
արամ առաջին կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_0:48:1001:611_1920x0_80_0_0_47b8386d24a10bf7cf57e553a97f679f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղված պատգամում։Նրա խոսքով՝ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության, ու միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։Նա հիշեցրել է տարիներ շարունակ Արցախի անկախ պետականության ամրապնդման համար հայության մղած հավաքական պայքարը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ իրագործված ձեռնարկները՝ հանուն Արցախի։«Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,- նշված է Արամ Ա-ի ուղերձում։Նա պնդում է՝ պատմությունը կաղապարված չէ, այն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է զգոն լինել ու հետևողական։Շեշտում է՝ Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։«Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին Բ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_60:0:939:659_1920x0_80_0_0_6ae4d4371b195f01131e7e26c9bc4a72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անկախության օր, լեռնային ղարաբաղ, արամ առաջին կաթողիկոս
արցախ, անկախության օր, լեռնային ղարաբաղ, արամ առաջին կաթողիկոս
Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղել
17:52 02.09.2025 (Թարմացված է: 17:54 02.09.2025) Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վստահ է՝ եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղված պատգամում։
«Այսօր, փաստորեն, կորցրել ենք Արցախի անկախությունը։ Արցախը հայաթափման է ենթարկվել։ Նրա ստեղծագործ ոգու, մշակութային հանճարի և կրոնական ապրումների արգասիք հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը, մշակութային պատմական կոթողները թշնամու կողմից բարբարոսական արարքների են ենթարկվում»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պատգամում։
Նրա խոսքով՝ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության, ու միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։
Նա հիշեցրել է տարիներ շարունակ Արցախի անկախ պետականության ամրապնդման համար հայության մղած հավաքական պայքարը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ իրագործված ձեռնարկները՝ հանուն Արցախի։
«Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,- նշված է Արամ Ա-ի ուղերձում։
Նա պնդում է՝ պատմությունը կաղապարված չէ, այն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է զգոն լինել ու հետևողական։
Շեշտում է՝ Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։
«Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։