00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արագածոտնի թեմը արձագանքել է Հ1-ի եթերում Արամ քահանայի աղմկահարույց հարցազրույցին

© Photo : Screenshot / Shoghakat TVԱրամ քահանա Ասատրյան
Արամ քահանա Ասատրյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025
Բաժանորդագրվել
Արագածոտնի հոգևոր թեմը Արամ քահանա Ասատրյանի հայտարարություններն անհիմն մեղադրանք ու բամբասանք է որակել։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել հոգևորականին իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար: Իր առջև դրված պահանջը Արամ քահանան «հնազանդությամբ» կատարել է: Նման հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի մամլո դիվանը։
Նշենք, որ Արամ քահանան Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել` այդ թվում ասելով, թե 2021թ–ին ընդդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքներին մասնակցել է ստիպողաբար։ Նա Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրել էր իրեն հալածելու մեջ։ Ըստ Արամ քահանայի` պատճառը քաղաքական է. իրեն կասկածում են «փաշինյանական լինելու մեջ»։ Նա նաև հայտարարել էր, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում գրաքննվում են․ կա հատուկ մարմին, որը լծված է կոնկրետ այդ աշխատանքին։ Ըստ նրա՝ տարիներ առաջ հոգևորականներից մեկը կարգալույծ արվեց նախկին իշխանություններին նզովելու համար, սակայն այսօր խրախուսվում է նզովող հոգևորականը։ Տեր Արամը նաև հայտարարել էր, որ բոլոր այն հոգևորականները, որոնք կատարում են Քրիստոսի խոսքը, խնդիրներ են ունենում։
«Ինչ վերաբերում է Արամ քահանա Ասատրյանի` հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը: Եկեղեցում տիրապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածասիրության ոգին»,– ասված է հայտարարությունում։
Արագածոտնի թեմը նշել է, որ եկեղեցականներն առաջնորդվում են նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ` եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնություններից և կամայականություններից: Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, չեն կարող ծառայել Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր ժողովրդին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին` ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել էր, թե վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը հնարավոր է` կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում առկա արատավոր երևույթները։
Արագածոտնի թեմը արձագանքել էր այս թեմային` պարզաբանելով, որ աղմուկը սկսվել է հոգևորականի կողմից մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։
Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցիալական ցանցերի իր էջերում մի քանի անգամ բարձրաձայնել է եկեղեցու ներքին խնդիրները։
Լրահոս
0