00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ քահանայի կարգապահական նկատողությունն Աննա Հակոբյանի հետ կապ չունի. հոգևորական

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին
Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2025
Բաժանորդագրվել
Տեր Մուշե քահանա Վահանյանի խոսքով` քահանանները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել Աննա Հակոբյանին եկեղեցում ընդունելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի կարգապահական նկատողությունը ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, վանքում ընդունելու հետ կապ չունի։ Այս հայտարարությունն արել է Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Սեպտեմբերի 10-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատմավոր Ալխաս Ղազարյանը նշել էր, թե վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը հնարավոր է` կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում առկա արատավոր երևույթները։
«Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։ Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է 2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել»,– ասել է Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Նա հավելել է, որ նման այցելություններ Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում, և ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ եկեղեցիներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում։
Արագածոտնի թեմը նույնպես արձագանքել է այս թեմային։
«Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։ Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արագածոտնի թեմը հայտնել է, որ սրբալույս մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով թեմակալ առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։
Լրահոս
0