https://arm.sputniknews.ru/20250915/kjanqis-metsagujn-skhaly-gvortsel-em-2018-tin-miqajel-srbazany-verjin-khvosqn-asac-dataranum-93465469.html
Կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թ–ին․ Միքայել սրբազանը վերջին խոսքն ասաց դատարանում
Կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թ–ին․ Միքայել սրբազանը վերջին խոսքն ասաց դատարանում
Sputnik Արմենիա
Սրբազանի խոսքով` բոլորը` այդ թվում մեղադրող դատախազներն ու դատավորը, գիտեն, որ ինքն անմեղ է։ 15.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-15T17:29+0400
2025-09-15T17:29+0400
2025-09-15T18:03+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
վճիռ
դատավճիռ
իշխանություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1201:676_1920x0_80_0_0_cbb46aaa9feb62cf810b3a9b7d4795b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Այս քրեական գործի միակ նպատակը հոգևորականին վարկաբեկելն է։ Իր հետ կապված քրեական գործով վճռի հրապարակումից առաջ վերջին խոսքում այս մասին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` նշելով, որ վերջին 80 օրվա բանտարկությունը միայն հարստացրել է իր կենսագրությունը։ Սրբազանն ասաց՝ իրեն միջազգային հանրության, օտարերկրյա դեսպանությունների տեսակետը չի հետաքրքրում, իրեն միայն հայ ազգի ու հանրության կարծիքն է հուզում, որոնք հետևելով հասկացան` ինքն անմեղ է։«Ես վստահ եմ, որ եթե Գյումրու օժանդակ դպրոցի սաները հետևել են նիստերին, իրենք էլ հասկացան, որ ես անմեղ եմ։ Վստահ եմ՝ մեղադրող կողմը, հարգարժան դատավորն էլ վստահ են, պատվիրատուն էլ համոզված է, որ անմեղ եմ, բայց կարծում էին, որ սրանով ինչ-որ բանի կհասնեն»,- ընդգծեց Միքայել սրբազանը։Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին քաղաքական գոյատևումն ապահովելու համար. ՕսկանյանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հավելեց, որ չի հավատում արդարադատությանը, ավելին՝ դատական նիստերին եկել է միայն իր հոգևոր եղբայրներին ու աջակիցներին տեսնելու համար։ Նա վերահաստատեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը իշխանությունների կողմից քաղաքական պատվեր է։«Քթները մտցրեցին նույնիսկ օրագիր, այսինքն` իմ մտքի մեջ, բայց այնտեղ էլ բան չգտան։ Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Բոլորին է հայտնի, որ ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թվականին, երբ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարեց հեղաշրջում։ Բայց, երբ Նիկոլը հայտարարեց իր վարչապետ դառնալու մասին, ես հետ կանգնեցի` ասելով` էս մեկը չեղավ։ Այն օրվանից է սկսում, երբ հայտարարվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, քանի որ թվում էր իրենց, թե պետք է աջակցեմ , բայց եղավ հակառակը։ Այդ ժամանակից սկսած աչքի փուշը դարձանք»,– ընդգծեց սրբազանը։Միքայել սրբազանը կրկնեց, որ իր հետ կապված գործն անհիմն է, և որ ինքը որևէ կոչ լրատվամիջոցներով չի արել։ Միքայել սրբազանը հիշեցրեց, որ ինքը իշխանության հեռացման կոչ է արել 2020 թվականից, սակայն այն ժամանակ դատախազությունը հանցակազմ չի նկատել։«2020 թվականին ես հանցագործ չեմ, 2021-ին հանցագործ չեմ, 2022-ին հանցագործ չեմ, 2023-ին հանցագործ չեմ, 2024-ին հանցագործ չեմ, ի՞նչ պիտի ասեի 2025 թվականի հունիսի 21-ին։ Այդ դեպքում այն մարդիկ, որոնք ինձ մինչև 2025 թվականը ասել են, որ հանցագործ չեմ, պետք է դատվեն անգործության համար»,- ասաց նա։Սրբազանը չհերքեց, որ իրավապահ մարմինն իրավունք ունի իրեն դատելու, սակայն հորդորեց չմոռանալ իր իշխանության` հոգևորականի իշխանության մասին։Նշենք, որ 62-ամյա Աջապահյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։ Այսօր կողմերը ճառերով են հանդես գալու, ապա դատավորը գնալու է վճիռ կայացնելու։Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորինՀիշեցնեք` Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0f/93462049_0:0:1065:799_1920x0_80_0_0_cbca9cb80fdf4302b8b15a39330c9103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, վճիռ, դատավճիռ, իշխանություն, հայաստան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, վճիռ, դատավճիռ, իշխանություն, հայաստան
Կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թ–ին․ Միքայել սրբազանը վերջին խոսքն ասաց դատարանում
17:29 15.09.2025 (Թարմացված է: 18:03 15.09.2025) Սրբազանի խոսքով` բոլորը` այդ թվում մեղադրող դատախազներն ու դատավորը, գիտեն, որ ինքն անմեղ է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Այս քրեական գործի միակ նպատակը հոգևորականին վարկաբեկելն է։ Իր հետ կապված քրեական գործով վճռի հրապարակումից առաջ վերջին խոսքում այս մասին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` նշելով, որ վերջին 80 օրվա բանտարկությունը միայն հարստացրել է իր կենսագրությունը։
«Ինձ վարկաբեկելն էր՝ ցույց տալու համար հասարակության լայն զանգվածներին, որ այս հոգևորականը, որին այսքան տարի հարգել եք, հանցագործ է, ընդամենը սովորական հանցագործ է։ Թող հարգարժան դատավորն ինքը որոշի՝ այդ նպատակին ծառայե՞ց, թե՞ հակառակը։ Կարծում եմ՝ հակառակը, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր ինձ չէին ճանաչում, ճանաչեցին»,- ասաց նա։
Սրբազանն ասաց՝ իրեն միջազգային հանրության, օտարերկրյա դեսպանությունների տեսակետը չի հետաքրքրում, իրեն միայն հայ ազգի ու հանրության կարծիքն է հուզում, որոնք հետևելով հասկացան` ինքն անմեղ է։
«Ես վստահ եմ, որ եթե Գյումրու օժանդակ դպրոցի սաները հետևել են նիստերին, իրենք էլ հասկացան, որ ես անմեղ եմ։ Վստահ եմ՝ մեղադրող կողմը, հարգարժան դատավորն էլ վստահ են, պատվիրատուն էլ համոզված է, որ անմեղ եմ, բայց կարծում էին, որ սրանով ինչ-որ բանի կհասնեն»,- ընդգծեց Միքայել սրբազանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հավելեց, որ չի հավատում արդարադատությանը, ավելին՝ դատական նիստերին եկել է միայն իր հոգևոր եղբայրներին ու աջակիցներին տեսնելու համար։ Նա վերահաստատեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը իշխանությունների կողմից քաղաքական պատվեր է։
«Քթները մտցրեցին նույնիսկ օրագիր, այսինքն` իմ մտքի մեջ, բայց այնտեղ էլ բան չգտան։ Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Բոլորին է հայտնի, որ ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018 թվականին, երբ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, երբ ինքը կատարեց հեղաշրջում։ Բայց, երբ Նիկոլը հայտարարեց իր վարչապետ դառնալու մասին, ես հետ կանգնեցի` ասելով` էս մեկը չեղավ։ Այն օրվանից է սկսում, երբ հայտարարվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, քանի որ թվում էր իրենց, թե պետք է աջակցեմ , բայց եղավ հակառակը։ Այդ ժամանակից սկսած աչքի փուշը դարձանք»,– ընդգծեց սրբազանը։
Միքայել սրբազանը կրկնեց, որ իր հետ կապված գործն անհիմն է, և որ ինքը որևէ կոչ լրատվամիջոցներով չի արել։
«Ես լրատվամիջոց չեմ կանչել ու ասել՝ կոչ ունեմ։ Իրենք ինքնուրույն են դիմել հարցազրույցի համար, սակայն մեղադրողը նեղություն չի քաշել կանչել այդ մարդկանց ու հարցնել՝ վերջը սրբազանն ի՞նչ է ասել։ Ընդհանրապես այսպիսի գործ լինո՞ւմ է, որ ոչ մի վկա չլինի, ոչ մի հարցաքննված չլինի, сам дежурный, сам дневальный, մենակ ես։ Բա սա խեղկատակություն չէ՞։ Բա «Գալային» կանչեին ու հարցնեին՝ սրբազանը պատվիրե՞լ է, հանձնարարե՞լ է։ Չեն կանչել, քանի որ ասելու էր, որ սրբազանը կոչ չի արել, մենք էլ կոչ չենք ընկալել»,- ընդգծեց նա։
Միքայել սրբազանը հիշեցրեց, որ ինքը իշխանության հեռացման կոչ է արել 2020 թվականից, սակայն այն ժամանակ դատախազությունը հանցակազմ չի նկատել։
«2020 թվականին ես հանցագործ չեմ, 2021-ին հանցագործ չեմ, 2022-ին հանցագործ չեմ, 2023-ին հանցագործ չեմ, 2024-ին հանցագործ չեմ, ի՞նչ պիտի ասեի 2025 թվականի հունիսի 21-ին։ Այդ դեպքում այն մարդիկ, որոնք ինձ մինչև 2025 թվականը ասել են, որ հանցագործ չեմ, պետք է դատվեն անգործության համար»,- ասաց նա։
Սրբազանը չհերքեց, որ իրավապահ մարմինն իրավունք ունի իրեն դատելու, սակայն հորդորեց չմոռանալ իր իշխանության` հոգևորականի իշխանության մասին։
«Դուք իշխանություն ունեք մեր մարմնի վրա ժամանակավորապես՝ այս աշխարհում, իսկ մենք իշխանություն ունենք ձեր հոգիների, նաև մարմինների վրա` հավիտենապես։ Ես ինձ Աստծուց տրված իշխանությամբ դատապարտում եմ ձեզ, եթե անմեղ մարդու դատապարտեք։ Դրա հատուցումը տեսնելու եք, կարող է` չտեսնեք 2 տարի, 20 տարի, բայց անպայման կտեսնեք»,– ասաց Միքայել սրբազանը։
Նշենք, որ 62-ամյա Աջապահյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։ Այսօր կողմերը ճառերով են հանդես գալու, ապա դատավորը գնալու է վճիռ կայացնելու։
Հիշեցնեք` Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը
կալանավորվել է հունիսի 28–ին։