https://arm.sputniknews.ru/20250909/pashinjany-lrecnum-e-ir-ynddimakhvosnerin-qaghaqakan-gvojatevumn-apahvovelu-hamar-oskanjan-93302439.html
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին քաղաքական գոյատևումն ապահովելու համար. Օսկանյան
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին քաղաքական գոյատևումն ապահովելու համար. Օսկանյան
Sputnik Արմենիա
Վարդան Օսկանյանի խոսքով՝ տասնյակ մարդիկ կալանքի տակ են զուտ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար, ինչը վենդետա է։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T16:56+0400
2025-09-09T16:56+0400
2025-09-09T17:01+0400
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
կալանք
սամվել կարապետյան
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_0:80:1600:980_1920x0_80_0_0_292d5068e2d667eee6d730ba9fe51c0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լռեցնում է ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրո սոցցանցում։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը նման գործելաոճով ինքն իրեն է հարվածելու։Օսկանյանին մտահոգում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ կատարվողը։«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, որ այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ»,– նշել է Օսկանյանը։Վարդան Օսկանյանի խոսքով՝ ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել, ինչը վենդետա է։Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18–ից։ Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Սամվել Կարապետյանի խոսքը իշխանությունը դիտարկեց որպես «իշխանության զավթման փորձ»։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2d1025bded1de16a4749f62855e91107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, կալանք, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, կալանք, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին քաղաքական գոյատևումն ապահովելու համար. Օսկանյան
16:56 09.09.2025 (Թարմացված է: 17:01 09.09.2025) Վարդան Օսկանյանի խոսքով՝ տասնյակ մարդիկ կալանքի տակ են զուտ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար, ինչը վենդետա է։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լռեցնում է ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար։ Նման
տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրո սոցցանցում։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը նման գործելաոճով ինքն իրեն է հարվածելու։
«Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»,– գրել է նա։
Օսկանյանին մտահոգում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ կատարվողը։
«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, որ այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ»,– նշել է Օսկանյանը։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել, ինչը վենդետա է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը
կալանքի տակ է հունիսի 18–ից։ Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Սամվել Կարապետյանի խոսքը իշխանությունը դիտարկեց որպես «իշխանության զավթման փորձ»։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։