https://arm.sputniknews.ru/20250915/hark-vtsharvoghnery-34-mlrd-drami-shrjanarutjun-en-taqcrel-hatuk-shtemarani-mijvocvov-pek-93458743.html
Հարկ վճարողները 34 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել հատուկ շտեմարանի միջոցով. ՊԵԿ
Հարկ վճարողները 34 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել հատուկ շտեմարանի միջոցով. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ դեղատներում, հայտնաբերվել են ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։ 15.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-15T16:09+0400
2025-09-15T16:09+0400
2025-09-15T16:21+0400
հայաստան
դեղատուն
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հդմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2245/92/22459221_0:0:1600:901_1920x0_80_0_0_5acf4c936327feee0729ff2edec08bc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Մի շարք հարկ վճարողներ հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ընկերություն, որի միջոցով իրականացրել է հաշվապահական հաշվառման ծրագրերի և կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման և այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նա պայմանավորվածություն է ձեռք բերել հիմնականում դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող մի շարք հարկ վճարողների հետ, ծրագրերում դիտավորությամբ ներդրվել են այնպիսի պայմաններ և հատուկ գործիքներ, որ հնարավոր լինի թաքցնել իրական շրջանառությունները և հարկվող օբյեկտները։ՊԵԿ-ից հայտնում են, որ պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են բոլոր աշխատակիցները, որից հետո գրասենյակները և աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Այդ ընթացքում բացահայտվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները և դերակատարումը։Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Կատարվել են միաժամանակ խուզարկություններ մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեկ ընկերության պատկանող 61 դեղատներում, առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։Ընկերության սերվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում առկա ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն։Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։ՊԵԿ-ից հայտնում են, որ հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով։Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2245/92/22459221_0:0:1424:1068_1920x0_80_0_0_05480a871a7e90d05ef96576585dd458.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեղատուն, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հդմ
հայաստան, դեղատուն, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հդմ
Հարկ վճարողները 34 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել հատուկ շտեմարանի միջոցով. ՊԵԿ
16:09 15.09.2025 (Թարմացված է: 16:21 15.09.2025) Խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ դեղատներում, հայտնաբերվել են ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Մի շարք հարկ վճարողներ հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ընկերություն, որի միջոցով իրականացրել է հաշվապահական հաշվառման ծրագրերի և կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման և այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նա պայմանավորվածություն է ձեռք բերել հիմնականում դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող մի շարք հարկ վճարողների հետ, ծրագրերում դիտավորությամբ ներդրվել են այնպիսի պայմաններ և հատուկ գործիքներ, որ հնարավոր լինի թաքցնել իրական շրջանառությունները և հարկվող օբյեկտները։
ՊԵԿ-ից հայտնում են, որ պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են բոլոր աշխատակիցները, որից հետո գրասենյակները և աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Այդ ընթացքում բացահայտվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները և դերակատարումը։
Այսպիսով դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի վնաս։ Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով, ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։
Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել են միաժամանակ խուզարկություններ մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեկ ընկերության պատկանող 61 դեղատներում, առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։
Ընկերության սերվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում առկա ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն։
Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով։