https://arm.sputniknews.ru/20250827/erevanum-gvortsvogh-spvortajin-akumby-86-mlrd-drami-shrjanarutjun-e-taqcrel-pek-92778881.html
Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ
Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն դրամը 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T12:04+0400
2025-08-27T12:04+0400
2025-08-27T12:04+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
մեղադրանք
վնաս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92777979_0:0:1280:720_1920x0_80_0_0_53ec436e4818e076ead05a6fcb947df4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեն բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Կոմիտեն նշել է, որ սպորտային ակումբում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով։«Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցրել է իրական իրացման շրջանառությունը։ Սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունը, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե»,– ասված է հայտարարությունում։ՊԵԿ–ը հայտնում է, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն դրամը։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ամբողջ շրջանակը պարզելու համար։Հիշեցնենք` հուլիսի 21-ին քննչական գործողություններ էին իրականացվել «Reebok» և «Gold Gym» սպորտային ակումբներում։ԶԼՄ–ների տեղեկություններով` «Reebok» ակումբը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին, իսկ «Gold's Gym»-ի սեփականատերը ոմն Էրիկ Մարգարյան է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92777979_161:0:1121:720_1920x0_80_0_0_a2e5e874b675e08be4577853957e4595.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մեղադրանք, վնաս, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մեղադրանք, վնաս, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն դրամը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեն բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Կոմիտեն նշել է, որ սպորտային ակումբում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով։
«Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցրել է իրական իրացման շրջանառությունը։ Սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունը, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե»,– ասված է հայտարարությունում։
ՊԵԿ–ը հայտնում է, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն դրամը։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ամբողջ շրջանակը պարզելու համար։
ԶԼՄ–ների տեղեկություններով` «Reebok» ակումբը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին, իսկ «Gold's Gym»-ի սեփականատերը ոմն Էրիկ Մարգարյան է։