00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրաշք էր». Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

© Photo : Social media of Armenian Journalists' National Football TeamՀայաստանի լրագրողների հավաքականը
Հայաստանի լրագրողների հավաքականը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Բաժանորդագրվել
Հավաքականի կազմում են նաև Sputnik Արմենիայի երկու աշխատակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնը։
Լիտվայի Դրուսկինինկայ առողջարանային քաղաքում Հայաստանի հավաքականը եզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Ուկրաինային՝ արժանանալով առաջնության հաղթական գավաթին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաքականի ավագ, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասաց՝ ինչ-որ առումով հրաշք էր այսօրվա հաղթանակը։
«Երեկ մենք A խմբում էինք խաղում, 6 խաղ ենք ունեցել՝ Գերմանիայի, Լեհաստանի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի ու Վրաստանի հետ։ Բավականին վատ ենք խաղացել, մի կերպ դուրս եկանք խմբից։ 3-ը խաղացել ենք ոչ-ոքի, 2-ում հաղթել ենք, 1-ում պարտվել ենք։ Վերջին խաղում, երբ որոշվում էր՝ անցնում ենք հաջորդ փուլ, թե ոչ, բառի բուն իմաստով վերջին րոպեներին լեհերի դարպասը գոլ ուղարկեցինք, ինչպես ասում են՝ հեռացող գնացքի վերջին վագոնին հասանք»,- ասաց Ալավերդյանը։
Իսկ այսօր արդեն մեր լրագրողական թիմը շատ լավ է հանդես եկել․ առաջին խաղում հաղթել են չեխերին 5։0 հաշվով, իսկ Չեխիան B խմբի առաջատարն էր, հետո նաև սերբերին են հաղթել։ Արդեն եզրափակիչում հանդիպել են Ուկրաինայի հավաքականին, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։
Նշենք, որ Եվրոպայի ֆուտբոլի լրագրողների առաջնությունն անցկացվում է առաջին անգամ։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 11-ին։
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Բրյանսկի և Քիշինևի մրցաշարերին
Առաջնությանը մասնակցում են 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից, Գերմանիայից և այլն։
Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը թիմի մարզիչն է, իսկ ինֆոգրաֆիկայի մասնագետ Վահրամ Մկրտչյանը՝ դարպասապահը։
© Photo : Social media of Khachik ChakhoyanԽաչիկ Չախոյանը Լիտվայում
Сотрудник Sputnik Armenia Хачик Чахоян с кубком, выигранным сборной журналистов Армении на чемпионате Европы по футболу в Друскининкае в Литве - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2025
Խաչիկ Չախոյանը Լիտվայում
Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին այս հաղթանակի առիթով։
Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Լրահոս
0