https://arm.sputniknews.ru/20240523/hajastani-lragrvoghneri-futbvoli-havaqakany-masnakcel-e-brjanski-ev-qishinevi-mrcasharerin-76139567.html
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Բրյանսկի և Քիշինևի մրցաշարերին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Բրյանսկի և Քիշինևի մրցաշարերին
Sputnik Արմենիա
Ցանկություն կա նաև Հայաստանում անցկացնել լրագրողների ֆուտբոլի միջազգային մրցաշար։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T15:09+0400
2024-05-23T15:09+0400
2024-05-23T15:10+0400
ֆուտբոլ
լրագրող
քիշնև
բրյանսկ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/17/76136266_0:0:933:526_1920x0_80_0_0_af04a309f98bf2517b970f1dbfe686a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսին մասնակցել է միջազգային երկու` Բրյանսկի ու Քիշինևի մրցաշարերին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում թիմի ելույթների մասին պատմել են հայ լրագրողները։«Բրյանսկում հենց Հայաստանի հավաքականի մասնակցության շնորհիվ մրցաշարը այս անգամ դարձավ միջազգային։ Մրցումներին մասնակցում էին մեր հավաքականն ու Ռուսաստանի 5 քաղաքներ ներկայացնող թիմերը։ Զբաղեցրեցինք երրորդ տեղը։ Բայց, ինչպես միշտ, մեզ համար նման կարգի մրցումներում առաջնայինը ֆուտբոլը չէր։ Մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնել մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր թիմերի հետ, բարեկամության կամուրջներ ենք ստեղծում», - նշեց լրագրողների թիմի ավագ, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։Նա շնորհակալություն հայտնեց «Տաշիր» ընկերությունների խմբին, որոնց աջակցության շնորհիվ են մեկնել Բրյանսկ։Վիքիպեդիայի հայկական տարբերակի խմբագիր Արթուր Խումարյանը նշեց, որ իրենց շատ լավ են ընդունել ոչ միայն կազմակերպիչները, այլ նաև տեղի հայ համայնքը։ «Կարևորն այն էր, որ խաղերի ընթացքում տրիբունայում մեր երկրպագուները ավելի շատ էին, քան մյուս թիմերինը»,–ասաց նա։Եվ քանի որ Բրյանսկի ու Քիշինևի մրցումներն անցկացվում էին համարյա զուգահեռաբար, ստիպված են եղել «կիսել» հավաքականը։«Մոլդովայի մրցումներում հաղթող դարձավ Ադրբեջանի հավաքականը, որի կազմում լրագրության հետ կապ չունեցող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների էին հանդես գալիս։ Ու կազմակերպիչները երկրորդ անգամ դժվար թե նրանց հրավիրեն։ Մեկ անգամ նման միջադեպ արդեն ադրբեջանցիների հետ եղել էր, բայց ինչպես երևում է` նրանք հետևություններ չեն արել», - նշեց թիմի մարզիչ Խաչիկ Չախոյանը։Հավելենք, որ Բրյանսկի հայ համայնքը ամեն օր եղել է Հայաստանի լրագրողների հավաքականի կողքին ու աջակցել ամեն ինչում։Հայաստանի լրագրողների հավաքականը տարվա ընթացքում դեռ մի քանի մրցաշարի կարող է մասնակցել։ Դրա համար թիմին իհարկե հովանավորներ են պետք։ Ցանկություն կա նաև Հայաստանում անցկացնել միջազգային մրցաշար, եթե Հայաստանի որևէ մարզում լինեն ընկերություններ կամ կազմակերպություններ, որոնք կապահովեն ժամանող թիմերի տեղում մնալու հարցը։
քիշնև
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/17/76136266_0:0:933:700_1920x0_80_0_0_47c7d591a38c43a215f213fb06ecf8ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, լրագրող, քիշնև, բրյանսկ, մրցաշար
ֆուտբոլ, լրագրող, քիշնև, բրյանսկ, մրցաշար
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Բրյանսկի և Քիշինևի մրցաշարերին
15:09 23.05.2024 (Թարմացված է: 15:10 23.05.2024) Ցանկություն կա նաև Հայաստանում անցկացնել լրագրողների ֆուտբոլի միջազգային մրցաշար։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսին մասնակցել է միջազգային երկու` Բրյանսկի ու Քիշինևի մրցաշարերին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում թիմի ելույթների մասին պատմել են հայ լրագրողները։
«Բրյանսկում հենց Հայաստանի հավաքականի մասնակցության շնորհիվ մրցաշարը այս անգամ դարձավ միջազգային։ Մրցումներին մասնակցում էին մեր հավաքականն ու Ռուսաստանի 5 քաղաքներ ներկայացնող թիմերը։ Զբաղեցրեցինք երրորդ տեղը։ Բայց, ինչպես միշտ, մեզ համար նման կարգի մրցումներում առաջնայինը ֆուտբոլը չէր։ Մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնել մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր թիմերի հետ, բարեկամության կամուրջներ ենք ստեղծում», - նշեց լրագրողների թիմի ավագ, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։
Նա շնորհակալություն հայտնեց «Տաշիր» ընկերությունների խմբին, որոնց աջակցության շնորհիվ են մեկնել Բրյանսկ։
Վիքիպեդիայի հայկական տարբերակի խմբագիր Արթուր Խումարյանը նշեց, որ իրենց շատ լավ են ընդունել ոչ միայն կազմակերպիչները, այլ նաև տեղի հայ համայնքը։ «Կարևորն այն էր, որ խաղերի ընթացքում տրիբունայում մեր երկրպագուները ավելի շատ էին, քան մյուս թիմերինը»,–ասաց նա։
Եվ քանի որ Բրյանսկի ու Քիշինևի մրցումներն անցկացվում էին համարյա զուգահեռաբար, ստիպված են եղել «կիսել» հավաքականը։
«Մոլդովայի մրցումներում հաղթող դարձավ Ադրբեջանի հավաքականը, որի կազմում լրագրության հետ կապ չունեցող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների էին հանդես գալիս։ Ու կազմակերպիչները երկրորդ անգամ դժվար թե նրանց հրավիրեն։ Մեկ անգամ նման միջադեպ արդեն ադրբեջանցիների հետ եղել էր, բայց ինչպես երևում է` նրանք հետևություններ չեն արել», - նշեց թիմի մարզիչ Խաչիկ Չախոյանը։
Հավելենք, որ Բրյանսկի հայ համայնքը ամեն օր եղել է Հայաստանի լրագրողների հավաքականի կողքին ու աջակցել ամեն ինչում։
Հայաստանի լրագրողների հավաքականը տարվա ընթացքում դեռ մի քանի մրցաշարի կարող է մասնակցել։ Դրա համար թիմին իհարկե հովանավորներ են պետք։ Ցանկություն կա նաև Հայաստանում անցկացնել միջազգային մրցաշար, եթե Հայաստանի որևէ մարզում լինեն ընկերություններ կամ կազմակերպություններ, որոնք կապահովեն ժամանող թիմերի տեղում մնալու հարցը։