https://arm.sputniknews.ru/20220910/hajastani-lragrvoghneri-havaqakany--litvaji-mijazgajin-mrcashari-haghtvogh-e-tshanachvel-48023087.html
Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Sputnik Արմենիա
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից... 10.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-10T17:10+0400
2022-09-10T17:10+0400
2022-09-10T17:39+0400
լրագրող
ֆուտբոլ
լիտվա
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48022933_0:151:1600:1051_1920x0_80_0_0_cdc7d776160f35f252889f466ed72457.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսյինինկայ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը Լիտվայից հայտնում է հավաքականի անդամ, Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի(2), Լատվիայի, Ուկրաինայի և Բելառուսի թիմերի հետ պայքարում Հայաստանի լրագրողները մրցաշարի հաղթողի հարցը վճռեցին նախավերջին տուրում։Յոթ խաղում հայ լրագրողները խփեցին 27 գնդակ և բաց թողեցին երեքը։Սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Հայաստանի լրագրողների հավաքականի համար Դրուսկինինկայի միջազգային մրցաշարում (անցած տարի մեր լրագրողների հավաքականը չեմպիոն էր հռչակվել Եգիպտոսի միջազգային մրցաշարում)։Հայաստանի լրագրողների հավաքականի կազմում գլխավոր ռմբարկու դարձան Դավիթ Եղիազարյանն ու Հովհաննես Մամբրեյանը։Ընտրանու կազմում բոլորն էլ աչքի ընկան նախ և առաջ հաղթելու մեծ ցանկությամբ, բայց կարելի է առանձնացնել Հովհաննես Մելքումյանին, Նարեկ Հարությունյանին, Լեոն Սահակյանին և Սերգեյ Մկրտչյանին։Նշենք, որ միջոցառմանը, որն անցկացվել է 17-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։Ոսկե մեդալները քիչ էին, բոլորին չհասավ. ֆուտբոլասեր լրագրողների «եգիպտական» հաղթանակըՆրանց են միացել Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմ։ Բոլորը թիմերը մրցել են միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում է անցկացրել։Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0a/48022933_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6e25920d26fd196f157b878f031fe808.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
լրագրող, ֆուտբոլ, լիտվա, հաղթանակ
լրագրող, ֆուտբոլ, լիտվա, հաղթանակ
Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
17:10 10.09.2022 (Թարմացված է: 17:39 10.09.2022) Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսյինինկայ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը Լիտվայից հայտնում է հավաքականի անդամ,
Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։
Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի(2), Լատվիայի, Ուկրաինայի և Բելառուսի թիմերի հետ պայքարում Հայաստանի լրագրողները մրցաշարի հաղթողի հարցը վճռեցին նախավերջին տուրում։
Վեց անընդմեջ հաղթանակներից հետո հայկական թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար։
Յոթ խաղում հայ լրագրողները խփեցին 27 գնդակ և բաց թողեցին երեքը։
Սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Հայաստանի լրագրողների հավաքականի համար Դրուսկինինկայի միջազգային մրցաշարում (անցած տարի մեր լրագրողների հավաքականը չեմպիոն էր հռչակվել Եգիպտոսի միջազգային մրցաշարում)։
Հայաստանի լրագրողների հավաքականի կազմում գլխավոր ռմբարկու դարձան Դավիթ Եղիազարյանն ու Հովհաննես Մամբրեյանը։
Ընտրանու կազմում բոլորն էլ աչքի ընկան նախ և առաջ հաղթելու մեծ ցանկությամբ, բայց կարելի է առանձնացնել Հովհաննես Մելքումյանին, Նարեկ Հարությունյանին, Լեոն Սահակյանին և Սերգեյ Մկրտչյանին։
Դե իսկ թիմի ավագ Դավիթ Ալավերդյանի մասին խոսելն ավելորդ է։ Նա թիմի ոգին է ու ամեն ինչի գլխավոր կազմակերպիչը։
Նշենք, որ միջոցառմանը, որն անցկացվել է 17-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
Նրանց են միացել Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմ։ Բոլորը թիմերը մրցել են միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում է անցկացրել։
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։