00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպառնալով Մայր աթոռին` Փաշինյանը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին. Լևոն Տեր-Պետրոսյան

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2025
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ իր նախորդ նամակը հենց հիմք հանդիսացավ, որ Փաշինյանը հրաժարվի իր սկզբնական մտքից։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Սպառնալով Մայր աթոռին` Փաշինյանը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Տեր–Պետրոսյանն, իր ձևակերպմամբ, այսպիսով 2–րդ զգուշացումն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կոչ անելով վերջնականապես հրաժարվել Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու մտքից։ Խնդիրն այն է, որ սեպտեմբերի 10–ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանըւ կրկին հայտարարել է, որ կոմպրոմիսի չի գնալու ու Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր բովանդակության մեծ միջոցառում է անցկացնելու։
ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ իր նախորդ նամակը հենց հիմք հանդիսացավ, որ Փաշինյանը հրաժարվի իր սկզբնական մտքից։
«Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։ Դատելով մամուլի արձագանքներից` դա կանխեց անխուսափելի բախումն ու արյունահեղությունը, ինչը ոչ մի պարագայում չէր ներվի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը և չփորձեր իր բնավորությանը հատուկ կրկին սպառնալ Մայր աթոռին` չգիտակցելով ամենևին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև ամենևին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի և ոչ թե համայն հայության վարչապետն է»,– ընդգծել է ՀՀ առաջին նախագահը։
Վերջում Տեր–Պետրոսյանը կրկին մեջբերել է իր առաջին նամակի կոչը` դիմելով մարդկանց, որ ոչ մի պարագայում չմասնակցեն վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։
«Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,– եզրափակել է ՀՀ առաջին նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0