https://arm.sputniknews.ru/20250912/hajastany-harkajin-teghekutjunner-kpvokhanaki-47-erkri-het-93380541.html
Հայաստանը հարկային տեղեկություններ կփոխանակի 47 երկրի հետ
Հայաստանը հարկային տեղեկություններ կփոխանակի 47 երկրի հետ
Sputnik Արմենիա
ՊԵԿ աշխատակցի խոսքով` ՀՀ քաղաքացու եկամուտների մասին տեղեկություններն այլ երկների չեն փոխանցվի։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T12:40+0400
2025-09-12T12:40+0400
2025-09-12T12:47+0400
հայաստան
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/39/17653981_0:149:1500:993_1920x0_80_0_0_0efde723fc940bb1d1b7ba661276a2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը հարկային տեղեկություն կփոխանակի 47 երկրի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը՝ հավելելով, որ վերջնականացվում է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման գործընթացը։Աննա Թորոսյանի խոսքով՝ այս համակարգը բարձրացնելու է հարկային թափանցիկությունը, ապահովելու է չվճարված հարկային մուտքերը պետական բյուջե, բարձրացնելու է հարկային արդարությունը և նվազեցնելու է հարկային չարաշահումների ռիսկը։ՀՀ մաքսային ծառայությունը 2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր է հավաքել«Եթե անձը երկքաղաքացի է, ապա կարևոր է, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է, այսինքն` տվյալն այդ երկրին է միայն տրվում»,– նշեց Աննա Թորոսյանը։Բաժնի ավագ տեսուչ Լիա Ղուկասյանն էլ ավելացրեց, որ եկամուտների չափով սահմանափակում չկա` բացառությամբ իրավաբանական անձանց։ՊԵԿ աշխատակիցները նշեցին, որ միասնական հաշվետվողական ստանդարտը ներդրվել է ավելի քան 120 երկրում, սակայն առաջին փուլով ՀՀ-ն 47 երկրի միջև հարկային տեղեկություններ կփոխանակի։ Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի կողմից մշակված և ընդունված համաձայնագիրը վավերացրել է 2023 թվականին։Մինչև տարեվերջ հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ կներկայացնենք. Թունյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1765/39/17653981_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0c18141ec43a97ea1fa2f32a467e7b19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), օտարերկրացի
հայաստան, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), օտարերկրացի
Հայաստանը հարկային տեղեկություններ կփոխանակի 47 երկրի հետ
12:40 12.09.2025 (Թարմացված է: 12:47 12.09.2025) ՊԵԿ աշխատակցի խոսքով` ՀՀ քաղաքացու եկամուտների մասին տեղեկություններն այլ երկների չեն փոխանցվի։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը հարկային տեղեկություն կփոխանակի 47 երկրի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը՝ հավելելով, որ վերջնականացվում է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման գործընթացը։
«ՀՀ ՊԵԿ-ը հավաքագրելու է առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում ոչ ռեզիդենտների մասին տեղեկությունները, մշակելու և փոխանցելու է օտարերկրյա գործընկեր հարկային մարմիններին։ Օրինակ՝ ֆրանսիացու մասին տեղեկատվությունը փոխանցվելու է Ֆրանսիային, Գերմանիայի քաղաքացու մասինը՝ Գերմանիային և այլն, այսինքն՝ ռեզիդենտ երկրին։ Հայաստանյան քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկատվություն այլ երկրի չի փոխանցվելու, միայն փոխադարձության սկզբունքով, այսինքն` այդ երկներն էլ ՀՀ քաղաքացիները կփոխանցեն»,– ասաց Թորոսյանը։
Աննա Թորոսյանի խոսքով՝ այս համակարգը բարձրացնելու է հարկային թափանցիկությունը, ապահովելու է չվճարված հարկային մուտքերը պետական բյուջե, բարձրացնելու է հարկային արդարությունը և նվազեցնելու է հարկային չարաշահումների ռիսկը։
«Եթե անձը երկքաղաքացի է, ապա կարևոր է, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է, այսինքն` տվյալն այդ երկրին է միայն տրվում»,– նշեց Աննա Թորոսյանը։
Բաժնի ավագ տեսուչ Լիա Ղուկասյանն էլ ավելացրեց, որ եկամուտների չափով սահմանափակում չկա` բացառությամբ իրավաբանական անձանց։
«Իրավաբանական անձանց գործող հաշիվների դեպքում, եթե տարվա վերջին մնացորդը 250 հազար դոլարից ցածր է, ապա այդ տեղեկությունը չի փոխանակվում»,– ընդգծեց Ղուկասյանը։
ՊԵԿ աշխատակիցները նշեցին, որ միասնական հաշվետվողական ստանդարտը ներդրվել է ավելի քան 120 երկրում, սակայն առաջին փուլով ՀՀ-ն 47 երկրի միջև հարկային տեղեկություններ կփոխանակի։ Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի կողմից մշակված և ընդունված համաձայնագիրը վավերացրել է 2023 թվականին։