00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ մաքսային ծառայությունը 2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր է հավաքել

© Sputnik / Aram NersesyanՀայաստան ներմուծված ավտոմեքենաներ
Հայաստան ներմուծված ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2025
Բաժանորդագրվել
2023 թվականի բումից հետո ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է 60%-ով, ծխախոտինը՝ 30%-ով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ մաքսային մարմինները 2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր են հավաքել։ Այս մասին ԱԺ–ում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրվել են 2 տրլ 391 մլրդ դրամ հարկեր և տուրքեր կամ 7.6%-ով շատ, քան 2023 թվականին։ Հարկային ծառայության գծով մոտ 11% աճ է գրանցել, մաքսային ծառայության գծով՝ 15% անկում։
Մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ։ Հակոբյանը բացատրեց` հետևաբար կրճատվել է նաև դրանցից գանձվող հարկերի չափը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշը շատ բարձր է եղել (2022 թվականի համեմատ այն աճել էր գրեթե 1.9 անգամ. խմբ.):
ՀՀ-ում ռիելթորներն այլևս չեն կարողանա աշխատել առանց արտոնագրի և հարկեր վճարելու
Հակոբյանի խոսքով` այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկու գործոնով, նախ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում թանկացել է ավտոմեքենաների օգտահանման վճարը (70-ից մինչև 85%), որը 2025-2030 թվականներին կշարունակի աճել: Երկրորդ՝ Վրաստանում սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել (Հակոբյանը չնշեց` կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը):
Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրված ԱԱՀ-ի ընդհանուր ծավալը նվազել է 1.5%-ով և կազմել 755.9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ ներմուծվող ապրանքներից ստացվող վճարները կրճատվել են 15.8%-ով կամ 81.8 մլրդ դրամով, այն դեպքում, երբ տեղական ապրանքների դիմաց վճարվող գումարն աճել է 28.2%-ով կամ 70.4 միլիարդով։
Նշենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է վիճակագրական կոմիտեն, 2024 թվականին ծխախոտի ներմուծումը նվազել է 13.7 մլն դոլարով կամ 30%-ով։ Մարդատար ավտոմեքենաների ներմուծումը 2023 թվականի համեմատ նվազել է 798 մլն դոլարով կամ 60%-ով։
Հարկի մեջ երջանկություն տեսնելը մազոխիզմի է նման. Անանյանը զգուշացնում է դեֆոլտի մասին
Լրահոս
0