00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մենինգոկոկային վարակից մարդ է մահացել

© Sputnik / Игорь Подгорный / Անցնել մեդիապահոցՀիվանդասենյակ
Հիվանդասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2025
Բաժանորդագրվել
Հիվանդության ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
Կենտրոնը հիշեցնում է` մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։ Հիվանդության ախտանշանները` բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում) և այլն։ Մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ կա` պատվաստում և ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։
Հիվանդության ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
ՀՀ–ում շրջանառվում են կորոնավիրուսի, ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ. նախարարություն
Լրահոս
0