00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սրբազան պայքարի» գործով դատավորն ինքնաբացարկ չի ներկայացնի. հայտնի է հաջորդ նիստի օրը

© Sputnik«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանները Քրեական օրենսգրքին հակասող են համարում առանց պաշտպանների միջնորդության խափանման միջոցի հարց քննարկելը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների պաշտպանները բացարկ ներկայացրին նիստը նախագահող առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Հիմքում այն է, որ առանց պաշտպանների ներկայության քննարկվել ու երկարացվել են մեղադրյալների խափանման միջոցները այն դեպքում, երբ որոշների ժամկետն անգամ չէր ավարտվել։
«Քրեական դատավարության օրենսգիրքը չի պարտադրում որևէ մասնակցի, այդ թվում՝ դատարանին, երբ կալանքի ժամկետի երկարացման հարց չկա, այսինքն՝ հրատապության կոմպոնենտը չկա, լսել դա թեկուզ պատշաճ ծանուցված պաշտպանի բացակայության պայմաններում։ Ավելին՝ ՔՕ-ն ուղիղ նախատեսում է պաշտպանով ապահովելու ուղիղ կառուցակարգը, եթե անձը դա ցանկանում է»,– ասաց գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Մեղադրող կողմը դեմ է դատավորի բացարկին, քանի որ, ըստ նրանց, հիմք չկա։ Դատախազները նշեցին, որ մեղադրյալների փաստաբանները պատշաճ ծանուցված են եղել։
«Եթե դատարանը կայացնում է կողմերից որևէ մեկին ոչ հարմար որոշում, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ դատարանին բացարկ ներկայացնելու համար»,– ասաց մեղադրողը։
Դատարանը մերժեց և ինաբացարկ չհայտնեց` շեշտելով, թե պաշտպանական կողմի դատողությունները սուբյեկտիվ են։
Նիստն ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ին, այնուհետև դրան հետևող յուրաքանչյուր հինգշաբթի:
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով փաստաբաններն օգոստոսի 21–ին բոյկոտեցին դատական նիստը։
Սակայն դատարանը քննեց դատախազների միջնորդությունները, բավարարեց ու երկարացրեց մեղադրյալների կալանքի ժամկետները։
Լրահոս
0