00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ի պետական կառավարիչն ինձ հետ չի համաձայնեցնում իր նշանակումները. ՀԾԿՀ ղեկավար

© SputnikՀԷՑ
ՀԷՑ - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ շատ դեպքերում Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ում պաշտոններում նշանակում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետական ժամանակավոր կառավարիչը պարտավոր չէ կադրային նշանակումները համաձայնեցնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ: Այս մասին ԱԺ–ում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Ավետիսյանը նշեց, որ ՀԷՑ պետական ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղամասերի պետեր և ավագ ինժեներներ է նշանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին: Ի պատասխան՝ Մեսրոպյանն ընդգծեց, որ նման գործողությունները ժամանակավոր կառավարչի իրավասության ներքո են և ՀԾԿՀ հետ համաձայնեցում չեն պահանջում:
Պատասխանելով Ստոկհոլմում միջազգային արբիտրաժի ընթացքի մասին պատգամավորի հարցին՝ Մեսրոպյանը պարզաբանեց, որ գործընթացը փակ է, ուստի տեղեկությունների համար պետք է դիմել միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ:
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0