https://arm.sputniknews.ru/20250902/erablurum-bacvec-arcakhi-kanch-hushakvotvoghy-93032827.html
Ամենից կարևորը տատն ու պապն են. Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը
Ամենից կարևորը տատն ու պապն են. Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը
Sputnik Արմենիա
Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T11:09+0400
2025-09-02T11:09+0400
2025-09-02T11:27+0400
եռաբլուր պանթեոն
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
խաչքար
«արցախի կանչ» հուշակոթող
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93032564_0:0:801:450_1920x0_80_0_0_e5549723f9e9290aa2dfe3aa6a82b2ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվեցին հուշակոթողի խաչքարերը։Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։2023թ․ Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն էլ խոսեց հուշակոթողի կարևորության մասին։Նա շեշտեց՝ թեպետ թույլ չեն տվել բարձրախոսներ տեղադրել, բայց ինքն այնքան բարձր կխոսի, որ իր ձայնը բոլոր ներկաներին հասնի, անգամ իր որդու համար լսելի դառնա։Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին Բ«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Ասրյանը նշեց՝ այս հուշակոթողն իր մեջ հիմա ամփոփում է Արցախի բոլոր սրբավայրերը։«Սա սփոփանք է, որ ապրեցնում է մեզ և հույս է տալիս, որ մենք անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես ասել եմ՝ ես ու իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների կողքին»,- ասաց Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը, որը 2016թ. քառօրյա պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ Նորայրին և Երվանդին։Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացումը․ Վանեցյան
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93032564_100:0:700:450_1920x0_80_0_0_ff67177ec862e3dbc94c4578d1c03367.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռաբլուր պանթեոն, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, խաչքար, «արցախի կանչ» հուշակոթող, видео, տեսանյութ, տեսանյութեր
եռաբլուր պանթեոն, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, խաչքար, «արցախի կանչ» հուշակոթող, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ամենից կարևորը տատն ու պապն են. Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը
11:09 02.09.2025 (Թարմացված է: 11:27 02.09.2025) Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվեցին հուշակոթողի խաչքարերը։
Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
Հուշակոթողի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանն է։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։
«Ամենից կարևորը տատն ու պապն են, որ մեկը մի կողմ է նայում, մյուսը՝ մյուս կողմ, գերեզմաններին է նայում։ Իրենց թոռնիկի հետ հասել են այստեղ, ինձ թվում է՝ նորից վերադառնալու են Արցախ։ Արցախի արմատը չի չորանում, միշտ մնալու է հողի մեջ»,- խոսելով հուշակոթողի խորհրդի մասին՝ ասաց Ասկարյանը։
2023թ․ Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն էլ խոսեց հուշակոթողի կարևորության մասին։
«Իմ որդու շիրիմն այստեղ է, և ես ունեմ սրբազան հնարավորություն այցելելու, խոնարհվելու նրա շիրիմի առաջ։ Բայց գիտակցում եմ, որ կան հարյուրավոր ծնողներ, որոնք այդ հնարավորությունը դեռ չունեն։Այս հուշակոթողը մի վայր է, որտեղ կարելի է լուռ հիշել, աղոթել, կապ զգալ նրանց հետ, որոնց շիրիմներն այժմ հեռու են»,- իր խոսքում ասաց Ադելինա Ավետիսյանը։
Նա շեշտեց՝ թեպետ թույլ չեն տվել բարձրախոսներ տեղադրել, բայց ինքն այնքան բարձր կխոսի, որ իր ձայնը բոլոր ներկաներին հասնի, անգամ իր որդու համար լսելի դառնա։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Ասրյանը նշեց՝ այս հուշակոթողն իր մեջ հիմա ամփոփում է Արցախի բոլոր սրբավայրերը։
«Սա սփոփանք է, որ ապրեցնում է մեզ և հույս է տալիս, որ մենք անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես ասել եմ՝ ես ու իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների կողքին»,- ասաց Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը, որը 2016թ. քառօրյա պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ Նորայրին և Երվանդին։
Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։