https://arm.sputniknews.ru/20250902/arcakhi-ankakhutjan-orn-arit-e-tvotapelu-partvvoghakan-tramadrutjunnery-garegin-b-93024527.html
Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին Բ
Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք ուղղված են Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների... 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T10:26+0400
2025-09-02T10:26+0400
2025-09-02T10:26+0400
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936932_0:63:1200:738_1920x0_80_0_0_341d641b5be930835c70da64868049e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, նաև թոթափելու հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այդ մասին այսօր Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով իր ուղերձում նշել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։Նրա խոսքով` Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն այսօր դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով։Գարեգին Բ–ն հիշեցրել է, որ Արցախի անկախության 30–րդ տարեդարձի նախաշեմին՝ 2020-2023 թթ., ողբերգական իրադարձություններ ծավալվեցին` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը, զոհվեցին հազարավոր հայորդիներ, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։Նա բարձր է գնահատել բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։Գարեգին Բ–ն իր հայրապետական հորդորով կոչ է արել բազմապատկել ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր–մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։«Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։ Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ»,– եզրափակել է Ամենայն հայոց կաթողիկոսը:Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։Թող մեր ցավը դառնա վճռականություն․ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936932_67:0:1134:800_1920x0_80_0_0_b4901c767cffa892abbae954e1051f37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք ուղղված են Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, նաև թոթափելու հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այդ մասին այսօր Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով իր
ուղերձում նշել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նրա խոսքով` Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն այսօր դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով։
Գարեգին Բ–ն հիշեցրել է, որ Արցախի անկախության 30–րդ տարեդարձի նախաշեմին՝ 2020-2023 թթ., ողբերգական իրադարձություններ ծավալվեցին` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը, զոհվեցին հազարավոր հայորդիներ, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
«Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին»,– ընդգծել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նա բարձր է գնահատել բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։
Գարեգին Բ–ն իր հայրապետական հորդորով կոչ է արել բազմապատկել ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր–մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։
«Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։ Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ»,– եզրափակել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։