https://arm.sputniknews.ru/20250902/ishkhanutjunnery-pvordzel-en-khvochyndvotel-erablurum-mijvocarman-anckacmany-vanecjan-93025052.html
Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացմանը․ Վանեցյան
Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացմանը․ Վանեցյան
Sputnik Արմենիա
Նրա խոսքով՝ թեպետ թշնամի պետությունների, թե ՀՀ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, սակայն դա անհնար է։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T10:37+0400
2025-09-02T10:37+0400
2025-09-02T13:30+0400
արթուր վանեցյան
եռաբլուր պանթեոն
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93029239_0:84:1600:984_1920x0_80_0_0_93cd4c23d252eb613ab8c6915b3c1b0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները փորձել են խոչընդոտել, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջոցառում չանցկացվի։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։Նա տեղեկացրեց, որ «Արցախի կանչ» հուշարձանի կառուցման գաղափարը ծնվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ու Արցախի մյուս ղեկավարների մոտ, սակայն հուշարձանի կառուցումը ֆինանսավորվել է Վանեցյան ընտանիքի անձնական միջոցներից։Վանեցյանը նաև ընդգծեց՝ թեպետ վերջին շրջանում թե՛ թշնամի պետությունների, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը փակելու ուղղությամբ, սակայն վստահ է՝ դա անհնար է։Արցախի անկախության օրն առիթ է թոթափելու պարտվողական տրամադրությունները. Գարեգին ԲՀիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։Թող մեր ցավը դառնա վճռականություն․ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ
եռաբլուր պանթեոն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93029239_89:0:1512:1067_1920x0_80_0_0_164cef4782193722c3d945e81018b262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, եռաբլուր պանթեոն, արցախ, լեռնային ղարաբաղ
արթուր վանեցյան, եռաբլուր պանթեոն, արցախ, լեռնային ղարաբաղ
Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացմանը․ Վանեցյան
10:37 02.09.2025 (Թարմացված է: 13:30 02.09.2025) Նրա խոսքով՝ թեպետ թշնամի պետությունների, թե ՀՀ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, սակայն դա անհնար է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի իշխանությունները փորձել են խոչընդոտել, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջոցառում չանցկացվի։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։
«Փորձել են խոչընդոտել, սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք, այսօր բացումը չանեք։ Ասել են՝ ուժ ենք կիրառելու, բայց հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից։ Փոքրիկ վատություն են արել, լույսերն են անջատել, թույլ չեն տվել, որ այստեղ բարձրախոսներ տեղադրվեն, որ մարդիկ, զոհվածների ծնողներն իրենց սրտի խոսքն ասեն»,- ասաց Վանեցյանը։
Նա տեղեկացրեց, որ «Արցախի կանչ» հուշարձանի կառուցման գաղափարը ծնվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ու Արցախի մյուս ղեկավարների մոտ, սակայն հուշարձանի կառուցումը ֆինանսավորվել է Վանեցյան ընտանիքի անձնական միջոցներից։
Վանեցյանը նաև ընդգծեց՝ թեպետ վերջին շրջանում թե՛ թշնամի պետությունների, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը փակելու ուղղությամբ, սակայն վստահ է՝ դա անհնար է։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։