00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս քարերը ոչ միայն համազգային ցավի, այլև հպարտության խորհրդանիշ են․ Արցախի թեմի առաջնորդ

© Sputnik / Aram Nersesyanեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
եր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2025
Բաժանորդագրվել
Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ «Արցախի կանչ» հուշահամալիրի խաչքարերը միայն քարեր չեն, այլ համազգային ցավի, բայց և հպարտության խորհրդանիշ են։ Հուշակոթողի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումներն այսօր վերստին համախմբել են ամենքիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը։ Եռաբլուրը, որ կարող ենք կոչել նաև քաջերի բլուր, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր հայորդիների և ուխտավայր՝ ամբողջ հայ ժողովրդի համար։ Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակներն ամեն օր շշնջում են յուրաքանչյուր գիտակից հայի ականջին, որ հայրենիքն ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը»,- ասաց Տեր Վրթանեսը։
Նա նշեց, որ հենց այս տեսիլքով են «Եռաբլուրում» հանգչող հերոսները գնացել մարտի դաշտ։
Հիշեցնենք` այսօր՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչ» հուշակոթողի բացումը։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնվեցին հուշակոթողի խաչքարերը։ Հուշակոթողը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հուշահամալիրի ստեղծման մտահղացման հեղինակն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է, որը նախաձեռնության է վերածել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշահամալիրի կառուցումը ֆինանսավորել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ընտանեկան միջոցներից։ Հուշարձանի տարածքը տրամադրել է իշխանությունը։
Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացումը․ Վանեցյան
Լրահոս
0