00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտելիքն Աստծուց տրված պարգև է. Գարեգին Բ–ն շնորհավորել է աշակերտներին և ուսանողներին

Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հորդորել է ուսանողներին և աշակերտներին ջանասիրությամբ հետևել ուսումնառության ընթացքին, զորանալ առ Աստված և առ հայրենին սիրո մեջ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Իմացության շնորհը և գիտելիքներն Աստծուց տրված պարգևներ են, որոնք բարիք են ստեղծում։ Այս մասին ասվում է Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ–ի հղած շնորհավորական ուղերձում։
«Սուրբ գիրքն ուսուցանում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ ․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 1․2, 2. 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝ գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը»,– նշել է Գարեգին Բ–ն։
Վեհափառը, դիմելով աշակերտներին և ուսանողներին, հավելել է, որ այսօր նրանց համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան:
Ոչ մի բանից չվախենաք. Բագրատ սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց
«Հայրական մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ»,– ասվում է կաթողիկոսի ուղերձում։
Գարեգին Բ–ն եզրափակել է` նշելով, որ եկեղեցու աղոթքն է, որ առատորեն օրհնվի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:
Մեր աղոթքն է` Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ. Գարեգին Բ–ի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Լրահոս
0