https://arm.sputniknews.ru/20250901/erusaghemi-patriarqarany-herqel-e-kvoveri-partezi-veraberjal-gaghtni-gvortsarqi-masin-lury-93000608.html
Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» վերաբերյալ գաղտնի գործարքի մասին լուրը
Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» վերաբերյալ գաղտնի գործարքի մասին լուրը
Sputnik Արմենիա
Երուսաղեմում հայկական հողերի շուրջ նոր սկանդալ է ծագել։ Պատրիարքարանը հանդես է եկել պարզաբանմամբ։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T16:56+0400
2025-09-01T16:56+0400
2025-09-01T16:56+0400
երուսաղեմ
երուսաղեմի հայկական թաղամաս
«կովերի պարտեզ» կալվածք
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000269_0:0:3072:1728_1920x0_80_0_0_7d0415c17d496b7718a09867fdc3a1e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» հետ կապված նոր գաղտնի գործարքի մասին լուրը:Ավելի վաղ հնարավոր պայմանավորվածության մասին հայտարարել էին Երուսաղեմի հայկական վեց կազմակերպություններ:«Կովերի պարտեզի» շուրջ կոնֆլիկտը սկսվեց 2021 թվականի հուլիսին, երբ պարզվեց, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ու երկու միաբաններ հայկական թաղամասի այդ հատվածն 99 տարով վարձակալության տալու պայմանագիր են կնքել «Xana Gardens»-ի հետ։ Այնտեղ նախատեսվում էր կառուցել լյուքս դասի հյուրանոց՝ մի շարք պատմական շենքեր քանդելու իրավունքով։Գործարքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Բողոքի ճնշումների հետևանքով, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձներից հետո Մանուկյանը 2023 թվականի նոյեմբերի 1-ին ստիպված եղավ չեղարկել պայմանագիրը։ Սակայն համայնքը շարունակեց հետամուտ լինել, որ այն անվավեր ճանաչվի դատական կարգով։Իրավիճակը պարբերաբար լարվում էր. համայնքի վրա իրականացվում էին հարձակումներ, իսկ իսրայելցի վերաբնակիչները ոստիկանության աջակցությամբ բազմիցս ներխուժել են «Կովերի պարտեզ»` բախումներ հրահրելով հայ ակտիվիստների և հոգևորականների հետ:Ստատուս քվոյի հարց է․ ՀՀ փոխարտգործնախարարը՝ «Կովերի պարտեզի» խնդրի մասին
երուսաղեմ
երուսաղեմի հայկական թաղամաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000269_334:0:3065:2048_1920x0_80_0_0_ee16a48b4738cfa384351e0e32815534.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, երուսաղեմի հայկական թաղամաս, «կովերի պարտեզ» կալվածք, գործարք
երուսաղեմ, երուսաղեմի հայկական թաղամաս, «կովերի պարտեզ» կալվածք, գործարք
Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» վերաբերյալ գաղտնի գործարքի մասին լուրը
Երուսաղեմում հայկական հողերի շուրջ նոր սկանդալ է ծագել։ Պատրիարքարանը հանդես է եկել պարզաբանմամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հերքել է «Կովերի պարտեզի» հետ կապված նոր գաղտնի գործարքի մասին լուրը:
Ավելի վաղ հնարավոր պայմանավորվածության մասին
հայտարարել էին Երուսաղեմի հայկական վեց կազմակերպություններ:
Պատրիարքարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման պնդումները սուտ են, գործընթացն իրականացվում է բացառապես օրենքի շրջանակում: Նշվում է, որ համայնքի ներկայացուցիչները երկու անգամ մասնակցել են բանակցություններին, իսկ կարգավորման պայմանները մանրամասն ներկայացվել են համայնքի փաստաբաններին: Պատրիարքարանը նաև հայտարարել է, որ պահպանում է թափանցիկության սկզբունքը և մտադիր չէ որևէ բան թաքցնել բնակչությունից:
«Կովերի պարտեզի» շուրջ կոնֆլիկտը սկսվեց 2021 թվականի հուլիսին, երբ պարզվեց, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ու երկու միաբաններ հայկական թաղամասի այդ հատվածն 99 տարով վարձակալության տալու պայմանագիր են կնքել «Xana Gardens»-ի հետ։ Այնտեղ նախատեսվում էր կառուցել լյուքս դասի հյուրանոց՝ մի շարք պատմական շենքեր քանդելու իրավունքով։
Գործարքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Բողոքի ճնշումների հետևանքով, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձներից հետո Մանուկյանը 2023 թվականի նոյեմբերի 1-ին ստիպված եղավ չեղարկել պայմանագիրը։ Սակայն համայնքը շարունակեց հետամուտ լինել, որ այն անվավեր ճանաչվի դատական կարգով։
Իրավիճակը պարբերաբար լարվում էր. համայնքի վրա իրականացվում էին հարձակումներ, իսկ իսրայելցի վերաբնակիչները ոստիկանության աջակցությամբ բազմիցս ներխուժել են «Կովերի պարտեզ»` բախումներ հրահրելով հայ ակտիվիստների և հոգևորականների հետ: