https://arm.sputniknews.ru/20250827/nvor-aporinigvortsarq-erusaghemum-kvoveri-partezi-shurj-krkin-skandale-arajacel-92804715.html
Նոր ապօրինի գործարք. Երուսաղեմում «Կովերի պարտեզի» շուրջ կրկին սկանդալ է առաջացել
Նոր ապօրինի գործարք. Երուսաղեմում «Կովերի պարտեզի» շուրջ կրկին սկանդալ է առաջացել
Sputnik Արմենիա
Հայկական կազմակերպությունները դժգոհ են պատրիարքի պահվածքից և գործարքն անօրինական են համարում։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T18:14+0400
2025-08-27T18:14+0400
2025-08-27T18:22+0400
«կովերի պարտեզ» կալվածք
երուսաղեմ
երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան
հայ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000269_0:0:3072:1728_1920x0_80_0_0_7d0415c17d496b7718a09867fdc3a1e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի և իսրայելական «Xana Gardens» ընկերության միջև նոր կասկածելի գործարք է կնքվել «Կովերի պարտեզի» վերաբերյալ, ահազանգում է Երուսաղեմի հայ համայնքը։6 հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է «Save TheArQ» շարժման «X» սոցցանցի էջում։Կազմակերպությունները հիշեցրել են, որ վերջին երկու տարիներին Երուսաղեմի հայ համայնքը միասնական ճակատով հանդես է գալիս պատմական հայկական հողերի հանձնմանն ուղղված անօրինական և դավաճանական գործարքի չեղարկման օգտին: Այս պայքարի շրջանակներում համայնքը համապատասխան հայցերով դիմել է դատարան։Ընդ որում, 2024 թվականից պատրիարքարանը բանակցություններ է վարում, պայմաններն է քննարկում «Xana Gardens»-ի հետ՝ առանց համայնքի հետ խորհրդակցելու։ Կազմակերպությունների տվյալներով՝ պատրիարքարանը հույս ուներ գաղտնինոր համաձայնագիր կնքել, սակայն դրան դեմ են հանդես եկել տեղական և միջազգային իրավաբանները:Հայկական կազմակերպությունների տվյալներով` նոր փաստաթուղթը ոչ միայն փաստացիօրինականացնում է առաջին՝ անօրինական ճանաչված գործարքը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում պատրիարքարանի կողմից հետագա զիջումների և խախտումների համար:«Կովերի պարտեզի» շուրջ կոնֆլիկտը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Այն ժամանակ ՆուրհանՄանուկյանն ու երկու միաբաններ պայմանագիր էին կնքել «Xana Gardens»-ի հետ՝ հայկական թաղամասիայդ հատվածն 99 տարով վարձակալության տալու։ Այնտեղնախատեսվում էր կառուցել լյուքս դասի հյուրանոց՝ մի շարք պատմական շենքեր քանդելու իրավունքով։Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները. տեսանյութՊատրիարքարանի միաբանությունը հայտարարել է, որ գործարքն անօրինական է. պատրիարքն իրավունք չուներ միանձնյա որոշումկայացնել և պետք է հարցը դներ Միաբանության վարչական ժողովի և ընդհանուր ժողովի քննարկմանը: Փաստաթուղթը ստորագրած միաբանները ևս չունեին անհրաժեշտ լիազորություններ։ Բացի այդ, ի սկզբանե խոսքը 25-ամյա վարձակալության մասին էր, այլ ոչ թե 99-ամյա:Գործարքն առաջացրել էրհասարակական լայն արձագանք։ Բողոքի ճնշումների հետևանքով, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձներից հետո Մանուկյանը 2023 թվականի նոյեմբերի 1-ին ստիպված եղավ չեղարկել պայմանագիրը։ Սակայն համայնքը շարունակեց հետամուտ լինել դատական կարգով այն անվավեր ճանաչելուն։Իրավիճակը պարբերաբար լարվում էր. համայնքի վրա իրականացվում էին հարձակումներ, իսկ իսրայելցի վերաբնակիչները ոստիկանության աջակցությամբ բազմիցս ներխուժել են «Կովերի պարտեզ»` բախումներ հրահրելով հայ ակտիվիստների և հոգևորականների հետ:Ստատուս քվոյի հարց է․ ՀՀ փոխարտգործնախարարը՝ «Կովերի պարտեզի» խնդրի մասին
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/13/88000269_334:0:3065:2048_1920x0_80_0_0_ee16a48b4738cfa384351e0e32815534.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«կովերի պարտեզ» կալվածք, երուսաղեմ, երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան, հայ համայնք
«կովերի պարտեզ» կալվածք, երուսաղեմ, երուսաղեմի պատրիարք նուրհան մանուկյան, հայ համայնք
Նոր ապօրինի գործարք. Երուսաղեմում «Կովերի պարտեզի» շուրջ կրկին սկանդալ է առաջացել
18:14 27.08.2025 (Թարմացված է: 18:22 27.08.2025) Հայկական կազմակերպությունները դժգոհ են պատրիարքի պահվածքից և գործարքն անօրինական են համարում։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի և իսրայելական «Xana Gardens» ընկերության միջև նոր կասկածելի գործարք է կնքվել «Կովերի պարտեզի» վերաբերյալ, ահազանգում է Երուսաղեմի հայ համայնքը։
6 հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է «Save TheArQ» շարժման «X» սոցցանցի էջում։
Նրանց տվյալներով՝ երկրորդ համաձայնագիրը ստորագրվել է գաղտնի՝ առանց համայնքի հավանության, և լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ պարունակում է առաջին փաստաթղթի մասով հայցերը հետ կանչելու պահանջ:
Կազմակերպությունները հիշեցրել են, որ վերջին երկու տարիներին Երուսաղեմի հայ համայնքը միասնական ճակատով հանդես է գալիս պատմական հայկական հողերի հանձնմանն ուղղված անօրինական և դավաճանական գործարքի չեղարկման օգտին: Այս պայքարի շրջանակներում համայնքը համապատասխան հայցերով դիմել է դատարան։
Ընդ որում, 2024 թվականից պատրիարքարանը բանակցություններ է վարում, պայմաններն է քննարկում «Xana Gardens»-ի հետ՝ առանց համայնքի հետ խորհրդակցելու։ Կազմակերպությունների տվյալներով՝ պատրիարքարանը հույս ուներ գաղտնինոր համաձայնագիր կնքել, սակայն դրան դեմ են հանդես եկել տեղական և միջազգային իրավաբանները:
Հայկական կազմակերպությունների տվյալներով` նոր փաստաթուղթը ոչ միայն փաստացիօրինականացնում է առաջին՝ անօրինական ճանաչված գործարքը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում պատրիարքարանի կողմից հետագա զիջումների և խախտումների համար:
«Պատրիարքարանը հերթական անգամ մերժեցիր ժողովրդին։ Նախագիծը հրապարակայնորեն չի քննարկվել, խորհրդակցություններ չեն անցկացվել։ Կոչ ենք անում զերծ մնալ համաձայնագրի վավերացումից, հրապարակել դրա բոլոր կետերը և համագործակցել համայնքի հետ, որի ապագան վտանգված է», - հայտարարել են դիմումի հեղինակները:
«Կովերի պարտեզի» շուրջ կոնֆլիկտը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Այն ժամանակ ՆուրհանՄանուկյանն ու երկու միաբաններ պայմանագիր էին կնքել «Xana Gardens»-ի հետ՝ հայկական թաղամասիայդ հատվածն 99 տարով վարձակալության տալու։ Այնտեղնախատեսվում էր կառուցել լյուքս դասի հյուրանոց՝ մի շարք պատմական շենքեր քանդելու իրավունքով։
Պատրիարքարանի միաբանությունը հայտարարել է, որ գործարքն անօրինական է. պատրիարքն իրավունք չուներ միանձնյա որոշումկայացնել և պետք է հարցը դներ Միաբանության վարչական ժողովի և ընդհանուր ժողովի քննարկմանը: Փաստաթուղթը ստորագրած միաբանները ևս չունեին անհրաժեշտ լիազորություններ։ Բացի այդ, ի սկզբանե խոսքը 25-ամյա վարձակալության մասին էր, այլ ոչ թե 99-ամյա:
Գործարքն առաջացրել էրհասարակական լայն արձագանք։ Բողոքի ճնշումների հետևանքով, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձներից հետո Մանուկյանը 2023 թվականի նոյեմբերի 1-ին ստիպված եղավ չեղարկել պայմանագիրը։ Սակայն համայնքը շարունակեց հետամուտ լինել դատական կարգով այն անվավեր ճանաչելուն։
Իրավիճակը պարբերաբար լարվում էր. համայնքի վրա իրականացվում էին հարձակումներ, իսկ իսրայելցի վերաբնակիչները ոստիկանության աջակցությամբ բազմիցս ներխուժել են «Կովերի պարտեզ»` բախումներ հրահրելով հայ ակտիվիստների և հոգևորականների հետ: