https://arm.sputniknews.ru/20250830/mer-dzevvov-sharzhman-nerkajacucichnery-handipel-en-garegin-2rdi-het-92938310.html
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին 2–րդի հետ
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին 2–րդի հետ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր աթոռը կշարունակի ամեն ինչ անել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T19:44+0400
2025-08-30T19:44+0400
2025-08-30T19:52+0400
«մեր ձևով» շարժում
նարեկ կարապետյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936890_0:63:1200:738_1920x0_80_0_0_e07825e9b7c6a030f6b47fc3b4a5979d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար առաջնային և հրամայական է ազգային միասնականության ամրապնդումն ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը, և այս առումով կարևոր է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։ Այս մասին այսօր ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական ծառայությունը։Նշենք, որ օգոստոսի 29–ին գործարարի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։Նշվում է, որ այսօրվա հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։«Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնեց, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։Ամենայն հայոց կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։Հանդիպման ավարտին Հայոց հայրապետը մաղթեց, որպեսզի Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադառնա ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր աթոռը պիտի շարունակի ամեն ինչ անել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936890_67:0:1134:800_1920x0_80_0_0_d42e424a18fd2b6f47ca813c5bc7af97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մեր ձևով» շարժում, նարեկ կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի
«մեր ձևով» շարժում, նարեկ կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին 2–րդի հետ
19:44 30.08.2025 (Թարմացված է: 19:52 30.08.2025) Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր աթոռը կշարունակի ամեն ինչ անել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար առաջնային և հրամայական է ազգային միասնականության ամրապնդումն ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը, և այս առումով կարևոր է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։ Այս մասին այսօր ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական ծառայությունը։
Նշենք, որ օգոստոսի 29–ին գործարարի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը,
հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ
Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Նշվում է, որ այսօրվա հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։
«Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնեց, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ամենայն հայոց կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։
Հանդիպման ավարտին Հայոց հայրապետը մաղթեց, որպեսզի Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադառնա ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր աթոռը պիտի շարունակի ամեն ինչ անել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։