https://arm.sputniknews.ru/20250829/samvel-karapetjany-kdarna-steghtsvvogh-qaghaqakan-uzhi-gaghaparakan-arajnvordy-narek-karapetjan-92881880.html
Սամվել Կարապետյանը կդառնա ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանը կդառնա ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը քաղաքական դաշտում չի տեսնում ուժ, որն արտացոլում է իրենց գաղափարները։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T12:44+0400
2025-08-29T12:44+0400
2025-08-29T12:57+0400
նարեկ կարապետյան
«մեր ձևով» շարժում
սամվել կարապետյան
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92874744_0:17:1600:917_1920x0_80_0_0_e61220eeaf6f94040927ff87a9d17f01.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա նոր ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը։ Լրագրողների հարցին ի պատասխան այս մասին ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։Նարեկ Կարապետյանի խոսքով՝ մինչև տարեվերջ կհիմնադրվի իրենց կուսակցությունը։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Կարապետյանների կուսակցությունը կհամագործակցի նախկին իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցներն աջակցում են Կարապետյաններին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, թե իրենք տարբեր հայացքներ ունեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92874744_108:0:1529:1066_1920x0_80_0_0_9cce1ff5353f74df56ff9cd56db991cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, «մեր ձևով» շարժում, սամվել կարապետյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
նարեկ կարապետյան, «մեր ձևով» շարժում, սամվել կարապետյան, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
Սամվել Կարապետյանը կդառնա ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը. Նարեկ Կարապետյան
12:44 29.08.2025 (Թարմացված է: 12:57 29.08.2025) Նարեկ Կարապետյանը քաղաքական դաշտում չի տեսնում ուժ, որն արտացոլում է իրենց գաղափարները։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա նոր ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդը։ Լրագրողների հարցին ի պատասխան այս մասին ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է և չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։
«Սամվել Կարապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, նա մեր գաղափարական առաջնորդն է։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել որպես ընտրող և լինել առաջնորդ»,– ասաց Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ մինչև տարեվերջ կհիմնադրվի իրենց կուսակցությունը։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Կարապետյանների կուսակցությունը կհամագործակցի նախկին իշխանությունների հետ՝ հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցներն աջակցում են Կարապետյաններին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, թե իրենք տարբեր հայացքներ ունեն։
«Եթե մենք քաղաքական դաշտում տեսնեինք ուժ, որը կարտացոլեր մեր գաղափարները, հնարավոր է, որ այդ ժամանակ նայեինք այդ ուղղությամբ, բայց մենք չենք տեսնում։ Ցավոք, տնտեսական խորքային օրակարգով այսօր առաջարկ չկա։ Քաղաքական ուժերն այսօր մեր հասարակությանը «կերակրում են» քաղաքական մոտիվներով, բայց դրանց ազդեցությունը մարդկանց վրա բավականին քիչ է։ Այդ պատճառով մեր շարժումը կոչվում է «Մեր ձևով», այսինքն՝ ուրիշի ձևով չէ»,– մանրամասնեց Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։