00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդող ամենածանր և երկարատև խնդիրներից է. ՄԻՊ

© Photo : ScreenshotԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2025
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը համոզված է` միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի յուրաքանչյուր անձի ճակատագիրը պարզվի, իսկ նրանց ընտանիքները մշտապես գտնվեն պետության աջակցության և հոգածության ներքո՝ երբեք չմնալով միայնակ։ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան նվիրված իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը»,– ասված է ուղերձում։
Մանասյանը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին են ներկայացվել 1990-ականներից, 44-օրյա մարտական գործողություններից մինչև 2023 թ. սեպտեմբերյան իրադարձությունների և ԼՂ–ից հայերի բռնի տեղահանման հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները՝ բոլորին ուղերձ հղելով, որ այս հարցերն ամենահրատապներից են:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան, հատուկ ընդգծում եմ, որ բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա»,– շեշտել է օմբուդսմանը։
Նրա խոսքով` այս օրվա կարևոր ուղերձներից մեկն էլ պետություններին ուղղված հստակ հիշեցումն է՝ հարգել յուրաքանչյուր ընտանիքի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ և գործադրել առավելագույն ջանքերը այդ ուղղությամբ։
«Բացակա, բայց ոչ մոռացված». անհետ կորածներին նվիրված ցուցահանդես Գորիսում
Մանասյանը համոզված է` միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 1988–2005 թթ. անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224–ը զինծառայողներ են, 213–ը՝ խաղաղ բնակիչներ: 2020 թ. 44–օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Լրահոս
0