https://arm.sputniknews.ru/20250830/bakvo-sahakjany-rvobert-qvocharjany-lgh-bvolvor-hajery-davatshanutjan-zvoh-en-zatulin-92938888.html
Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ բոլոր հայերը դավաճանության զոհ են. Զատուլին
Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ բոլոր հայերը դավաճանության զոհ են. Զատուլին
Sputnik Արմենիա
Հատկանշական է, որ Զատուլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T20:28+0400
2025-08-30T20:28+0400
2025-08-30T21:15+0400
կոնստանտին զատուլին
բակո սահակյան
ռոբերտ քոչարյան
ծննդյան օր
հայ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_0:0:1600:901_1920x0_80_0_0_911b27dc5b65b7dc26fa6e746a06afd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում գրել է, որ տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում և հիշեցրել, որ այսօր լրացել է իր մեծ բարեկամ Բակո Սահակյանի 65-ամյակը, որն այլ առաջնորդների հետ արդեն երկու տարի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում, իսկ վաղը մեկ այլ ընկերոջ` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:Խորհրդարանականը նշել է, որ բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ժամանակին՝ 30-ական թթ-ին, Հադրութի սահմանապահ ջոկատը ղեկավարել է իր հայրը, որը դրա համար ստացել է Մարտական կարմիր դրոշի իր առաջին շքանշանը:Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան օրվա առիթով խոսել է նրա հարազատների հետԶատուլինն ընդգծել է, որ Ղարաբաղ զենք չի տարել և թշնամանքի կոչ չի արել Ադրբեջանի հետ, այլ անկեղծորեն հավատացել և հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղի ազատությունը՝ որպես այդ բնօրրանում դարերով ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրված միջոց, պատմական արդարության գործ է»:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_140:0:1560:1065_1920x0_80_0_0_41ff8a48e63cff2d93fe3577b0a6c9db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնստանտին զատուլին, բակո սահակյան, ռոբերտ քոչարյան, ծննդյան օր, հայ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
կոնստանտին զատուլին, բակո սահակյան, ռոբերտ քոչարյան, ծննդյան օր, հայ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ բոլոր հայերը դավաճանության զոհ են. Զատուլին
20:28 30.08.2025 (Թարմացված է: 21:15 30.08.2025) Հատկանշական է, որ Զատուլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում գրել է, որ տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում և հիշեցրել, որ այսօր լրացել է իր մեծ բարեկամ Բակո Սահակյանի 65-ամյակը, որն այլ առաջնորդների հետ արդեն երկու տարի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում, իսկ վաղը մեկ այլ ընկերոջ` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:
«Ցավոք, չեմ կարող հեռախոսահամարը հավաքել կամ շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակո Սահակյանին։ Բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ մտերիմ կամ ինձ ծանոթ ղեկավարների հետ նա արդեն երկու տարի է՝ Բաքվի բանտում է։ Ինչ-որ տեղ` հավանաբար մոտակայքում, Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնց վերջերս վրեժխնդրությունից դրդված նստեցրել են Ադրբեջանում։ Նրանց ես չեմ ճանաչում, բայց իհարկե կարեկցում եմ նրանց և նրանց ընտանիքներին», - գրել է Զատուլինը։
Խորհրդարանականը նշել է, որ բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ժամանակին՝ 30-ական թթ-ին, Հադրութի սահմանապահ ջոկատը ղեկավարել է իր հայրը, որը դրա համար ստացել է Մարտական կարմիր դրոշի իր առաջին շքանշանը:
Զատուլինն ընդգծել է, որ Ղարաբաղ զենք չի տարել և թշնամանքի կոչ չի արել Ադրբեջանի հետ, այլ անկեղծորեն հավատացել և հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղի ազատությունը՝ որպես այդ բնօրրանում դարերով ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրված միջոց, պատմական արդարության գործ է»:
«Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես հիմա, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ուզում եմ, որ Բակո Սահակովիչը, Ռոբերտ Սեդրակովիչը և մնացած բոլորը իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելին, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, ովքեր հիշում են, հարգում և կարեկցում: Քանի որ ռուս մարդու խիղճը դա է պահանջում: Միայն կարեկցանքը և նույնիսկ հարգանքը քիչ են: Եվ նրանք ճիշտ կլինեն: Բայց ես վստահ եմ, որ արդարության ժամանակը կգա։ Մնում է միասին ողջ մնալ և մասնակցել»,- հավելել է Զատուլինը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: