00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսուհետ հայրենիքի օգտին կատարվող աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված. Կարապետյան

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2025
Բաժանորդագրվել
Կարապետյանը վստահեցրել է, որ տարբեր ոլորտների համար մշակվելու են ծրագրեր, որոնք կօգնեն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար բերել բարեկեցություն։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսուհետ հայրենիքի օգտին կատարվող աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Այս մասին ասվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում, որը «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի առթիվ նա հղել է մեկուսարանից։
Նշենք, որ օգոստոսի 29–ին գործարարի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
«Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։ Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում»,– իր ուղերձում նշել է Սամվել Կարապետյանը։
Նա ընդգծել է` հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, մեր պետությունը՝ հարգանքի, իսկ այդ ամենին հնարավոր է հասնել ամենօրյա նվիրված աշխատանքով:
«Անելու ենք «Մեր ձևով»,– եզրափակել է իր խոսքը նա։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Լրահոս
0