https://arm.sputniknews.ru/20250829/baqvum-kkhmk-grasenjaky-septemberi-3-in-kpakvi-dafne-maren-92891576.html
Բաքվում ԿԽՄԿ գրասենյակը սեպտեմբերի 3-ին կփակվի
Բաքվում ԿԽՄԿ գրասենյակը սեպտեմբերի 3-ին կփակվի
Sputnik Արմենիա
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով` գրասենյակի փակումը չի նշանակում, որ կդադարեն շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։ 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T15:50+0400
2025-08-29T15:50+0400
2025-08-29T16:19+0400
կարմիր խաչ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դաֆնե մարե
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92887519_0:84:1600:984_1920x0_80_0_0_08d37afa88f6c4be4ee0536cf2ce20d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում սեպտեմբերի 3-ին կփակվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ Ավելի վաղ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունն այդ երկրում:Մարեն միաժամանակ նշեց, որ մի շարք հարցերով աշխատելու հնարավորությունը չի սպառվի, քանի որ կապը կլինի գլխավոր գրասենյակով։ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։«Այժմ վճռորոշ պահ է նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այդ նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է»,- ընդգծեց նա։ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. ԱմատունիՀիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92887519_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1bf942fd9a5a0b31e174e5f275db4bae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դաֆնե մարե, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու
կարմիր խաչ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դաֆնե մարե, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու
Բաքվում ԿԽՄԿ գրասենյակը սեպտեմբերի 3-ին կփակվի
15:50 29.08.2025 (Թարմացված է: 16:19 29.08.2025) Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով` գրասենյակի փակումը չի նշանակում, որ կդադարեն շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում սեպտեմբերի 3-ին կփակվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։
Ավելի վաղ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը
հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունն այդ երկրում:
Մարեն միաժամանակ նշեց, որ մի շարք հարցերով աշխատելու հնարավորությունը չի սպառվի, քանի որ կապը կլինի գլխավոր գրասենյակով։
«Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Քննարկումները դեռ շարունակվում են, կարծում ենք, որ հնարավոր է` աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,- շարունակեց Դաֆնե Մարեն։
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։
«Այժմ վճռորոշ պահ է նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այդ նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: