https://arm.sputniknews.ru/20250730/kkhmk-n-adrbejanum-pahvvogh-haj-gerinerin-verjin-angam-ajcelel-e-hunisin-amatuni-91832690.html
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի
Sputnik Արմենիա
Զառա Ամատունու խոսքով՝ հաջորդ այցի հետ կապված որևէ հստակություն չկա։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T16:22+0400
2025-07-30T16:22+0400
2025-07-30T16:23+0400
ադրբեջան
գերի
զառա ամատունի
կարմիր խաչ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66436809_0:0:1501:844_1920x0_80_0_0_5c27fb79d7ba75da7b4588d6b10a2b54.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ։Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66436809_0:0:1333:1000_1920x0_80_0_0_400384d747422b0371d81b53ab1e7e61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, գերի, զառա ամատունի, կարմիր խաչ, հայաստան
ադրբեջան, գերի, զառա ամատունի, կարմիր խաչ, հայաստան
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի
16:22 30.07.2025 (Թարմացված է: 16:23 30.07.2025) Զառա Ամատունու խոսքով՝ հաջորդ այցի հետ կապված որևէ հստակություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ։
«Այս պահին դեռևս չկա որևէ հաստատում հերթական այցի առնչությամբ՝ Ադրբեջանի Կարմիր խաչի գրասենյակի հետագա գործունեության խնդիրների հետ կապված», – ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։