https://arm.sputniknews.ru/20250828/voch-te-chulan-ev-tvonavatshar-ajl-tsisakan-paraganeri-hashvarum-ter-tadevosy-arpi-davvojanin-92818425.html
Ոչ թե չուլան և տոնավաճառ, այլ ծիսական պարագաների հաշվառում. Տեր Թադեոսը` Արփի Դավոյանին
Ոչ թե չուլան և տոնավաճառ, այլ ծիսական պարագաների հաշվառում. Տեր Թադեոսը` Արփի Դավոյանին
Sputnik Արմենիա
Տեր Թադեոս քահանա Թադևոսյանն արձագանքել է պաշտոնյանյի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե գործող վանքերը գտնվում են անուշադրության... 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T10:25+0400
2025-08-28T10:25+0400
2025-08-28T12:21+0400
տեսանյութեր
տեսանյութ
հաղարծին
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
գոշավանք
արփի դավոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92817888_2:0:1277:717_1920x0_80_0_0_ed9e204296927ab6e50ae51d0911cd57.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Այս մասին հրապարակում է արել Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի տարածած տեսանյութին։Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր, որ գտնվում է Հաղարծին վանական համալիրում։ Տեսանյութում երևում էր, որ համալիրի հատակին դրված են տարբեր գրքեր և եկեղեցական պարագաներ։ Տեսանյութին կից Դավոյանը գրել էր. «Չուլան և տոնավաճառ` երկուսը մեկում»։Եկեղեցու դեմ իշխանությունը գործում է կազմակերպված՝ հստակ դերաբաշխմամբ. Արման ԹաթոյանԳոշավանքի հոգևոր հովիվն ընդգծել է, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը շեշտել է, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։Նա կոչ է արել նմանատիպ իրավիճակներում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ եկեղեցուն, թե՛ հասարակությանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
հաղարծին
գոշավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Чулан и ярмарка — два в одном.
Sputnik Արմենիա
Чулан и ярмарка — два в одном.
2025-08-28T10:25+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92817888_162:0:1118:717_1920x0_80_0_0_8b5efce88a67e9c92312ba68775af6b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հաղարծին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, գոշավանք, արփի դավոյան
տեսանյութեր, տեսանյութ, видео, հաղարծին, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, գոշավանք, արփի դավոյան
Ոչ թե չուլան և տոնավաճառ, այլ ծիսական պարագաների հաշվառում. Տեր Թադեոսը` Արփի Դավոյանին
10:25 28.08.2025 (Թարմացված է: 12:21 28.08.2025) Տեր Թադեոս քահանա Թադևոսյանն արձագանքել է պաշտոնյանյի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Այս մասին
հրապարակում է արել Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի տարածած տեսանյութին։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր, որ գտնվում է Հաղարծին վանական համալիրում։ Տեսանյութում երևում էր, որ համալիրի հատակին դրված են տարբեր գրքեր և եկեղեցական պարագաներ։ Տեսանյութին կից Դավոյանը գրել էր. «Չուլան և տոնավաճառ` երկուսը մեկում»։
Գոշավանքի հոգևոր հովիվն ընդգծել է, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, այլ Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։
«Տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ», - բացատրել է Տեր Թադեոսը։
Գոշավանքի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը շեշտել է, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։
Նա կոչ է արել նմանատիպ իրավիճակներում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ եկեղեցուն, թե՛ հասարակությանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։