00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լրագրող Կիրիլ Վիշինսկուն

Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն և Վիշինսկու երկարամյա բարեկամ Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, որ Վիշինսկին միշտ իմաստալից էր, ինտելիգենտ, նա անզիջում խիզախության օրինակ էր:
Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան սգո սրահում տեղի է ունեցել լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկու հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրաժեշտին ներկա են եղել Վիշինսկու հարազատները, ընկերներն ու գործընկերները, որոնց թվում են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը և ՄԻԽ անդամներ, ՌԴ ԱԳՆ Կիևի ռեժիմի հանցագործությունների գծով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը, հեռուստահաղորդավար Էռնեստ Մացկյավիչուսը:
«Դոնբասի մարդիկ». Կիրիլ Վիշինսկին վավերագրական սերիալ է նկարահանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել և ցավակցություն հայտնել Կիրիլ Վիշինսկու մահվան կապակցությամբ:
«Կիևում աշխատելով որպես «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար, նա ազնվորեն կատարել է իր մասնագիտական պարտքը, պաշտպանել է ճշմարտությունը։ Նեոնացիստական ռեժիմը դաժան ճնշումներ է գործադրել նրա վրա, բայց Կիրիլը չի կոտրվել, չի դավաճանել իր համոզմունքներին ու սկզբունքներին»,–ասվում է Պուտինի ցավակցական ուղերձում:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին ընդգծել է լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկու խիզախությունն ու տոկունությունը և նրա ներդրումը պատմական ճշմարտության և արդարության, միլիոնավոր մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:
Ինչպե՞ս պայքարել հակառուսական տրամադրությունների դեմ. Վիշինսկին մեթոդներ է առաջարկում
«Կիրիլ Վալերևիչը միշտ հավատարիմ է մնացել իր մասնագիտական և քաղաքացիական պարտքին, նա ամուր համոզմունքների մարդ էր, իսկական հայրենասեր։ Ամենածանր հանգամանքներում, ի հեճուկս ցանկացած սպառնալիքի, ցուցաբերել է քաջություն և տոկունություն, պայքարել է պատմական ճշմարտության և արդարության հաղթանակի համար, պաշտպանել է միլիոնավոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները»,-ասված է Մեդվեդևի ցավակցական հեռագրում:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն և Վիշինսկու երկարամյա բարեկամ Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, որ Վիշինսկին միշտ իմաստալից էր, ինտելիգենտ, նա անզիջում խիզախության օրինակ էր:
Հիշեցնենք` Վիշինսկին ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է օգոստոսի 23-ին Մոսկվայում։ Նա 58 տարեկան էր:
2018 թվականի մայիսին, լինելով «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա» գործակալության ղեկավար, Վիշինսկին մտացածին պատրվակով կալանավորվել էր ՈւԱԾ-ի կողմից, այնուհետև կալանավորվել։ Ուկրաինայի բանտում 15 ամիս անցկացնելուց հետո 2019 թվականի սեպտեմբերին փոխանակման շրջանակներում ազատվելուց հետո վերադարձել էր աշխատանքի։
Լրահոս
0