https://arm.sputniknews.ru/20250823/mahacel-e-lragrvogh-kiril-vishinskin-92660079.html
Մահացել է լրագրող Կիրիլ Վիշինսկին
Մահացել է լրագրող Կիրիլ Վիշինսկին
Sputnik Արմենիա
Կիրիլ Վիշինսկին ավելի քան մեկ տարի անցկացրել է ուկրաինական բանտում։ 23.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-23T11:19+0400
2025-08-23T11:19+0400
2025-08-23T13:39+0400
կիրիլ վիշինսկի
մահ
լրագրող
«ռոսիա սեգոդնյա» մտգ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92659411_0:255:3069:1981_1920x0_80_0_0_e07f7823a2eb8ab2b44b34e1bcfbc9bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր: Կիրիլ Վիշինսկին ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Դնեպրոպետրովսկում։ Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1991 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 1996-ին մտել է լրագրության ոլորտ։Եղել է Դնեպրոպետրովսկի «11-րդ ալիքի» գլխավոր խմբագիրը, այնուհետև՝ ICTV հեռուստաալիքի խմբագիր և հաղորդավար։ 2006թ․-ին աշխատանքի է անցել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում` դառնալով սեփական թղթակից Կիևում: 2014 թվականի իրադարձություններից հետո գլխավորել է ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա գործակալությունը («Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում)։Ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց. Վիշինսկուն ազատ արձակելու պահանջով հանդես եկան միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ՌԴ ԱԳՆ-ն, Ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների խորհուրդը և Հանրային պալատը: Նրա ճակատագրի հարցը բարձրացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։Ազատ արձակվելուց հետո Վիշինսկին վերադարձավ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ և 2019 թվականի հոկտեմբերին ընդգրկվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Վարում էր հեղինակային ծրագրեր, այդ թվում ՝ «Տիպիկ Ուկրաինա» հաղորդումը, որը նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է «համոզիչ և խորը»։ Վիշինսկին եղել է Ռադիո Sputnik-ի գլխավոր խմբագիր, մեդիախմբի գործադիր տնօրեն, ՌԻԱ Նովոստիի վերլուծական նյութերի հեղինակ։Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ բարձրացրել է Ուկրաինայում և Բալթյան երկրներում լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, քննադատել է արտասահմանյան ինտերնետային հարթակների գրաքննությունը ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ։ 2020 թվականին առաջարկել է օտարերկրյա ինտերնետային ընկերություններին պարտավորեցնել գրանցվել Ռուսաստանում, ինչի համար ստացել է նախագահի աջակցությունը։Կիրիլ Վիշինսկին լրատվամիջոցների ոլորտում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով և «Ղրիմի վերադարձի համար» մեդալով: Նա «Ապրում էր բանտի դիմաց» վերնագրով գիրք է գրել, որը նվիրված է Ուկրաինայում բանտարկության մեջ անցկացրած ժամանակին։Գործընկերները նշում են, որ Վիշինսկին տաղանդավոր ղեկավար էր՝ հումորի նուրբ զգացումով և ինքնահեգնանքով, կարողանում էր ոգեշնչել մարդկանց։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լրագրողներն ու աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92659411_164:0:2895:2048_1920x0_80_0_0_7106b55713185ca9c80a5fb102aaa800.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրիլ վիշինսկի, մահ, լրագրող, «ռոսիա սեգոդնյա» մտգ, ռուսաստան
կիրիլ վիշինսկի, մահ, լրագրող, «ռոսիա սեգոդնյա» մտգ, ռուսաստան
Մահացել է լրագրող Կիրիլ Վիշինսկին
11:19 23.08.2025 (Թարմացված է: 13:39 23.08.2025) Կիրիլ Վիշինսկին ավելի քան մեկ տարի անցկացրել է ուկրաինական բանտում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր:
Կիրիլ Վիշինսկին ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Դնեպրոպետրովսկում։ Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1991 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 1996-ին մտել է լրագրության ոլորտ։
Եղել է Դնեպրոպետրովսկի «11-րդ ալիքի» գլխավոր խմբագիրը, այնուհետև՝ ICTV հեռուստաալիքի խմբագիր և հաղորդավար։ 2006թ․-ին աշխատանքի է անցել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում` դառնալով սեփական թղթակից Կիևում: 2014 թվականի իրադարձություններից հետո գլխավորել է ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա գործակալությունը («Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում)։
2015-ի սեպտեմբերին Վիշինսկին ՌԴ քաղաքացիություն ստացավ՝ պահպանելով ուկրաինականը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 2018-ի մայիսին նրան ձերբակալեցին պետական դավաճանության մեղադրանքով։ Լրագրողին մեղադրում էին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակային հայտարարությունների համար։ Նա անազատության մեջ անցկացրեց 470 օր, մինչ ընթանում էին դատավարությունները, և ազատ արձակվեց 2019 թվականի սեպտեմբերի 7-ին՝ պահվող անձանց փոխանակման շրջանակում։
Ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց. Վիշինսկուն ազատ արձակելու պահանջով հանդես եկան միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ՌԴ ԱԳՆ-ն, Ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների խորհուրդը և Հանրային պալատը: Նրա ճակատագրի հարցը բարձրացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։
Ազատ արձակվելուց հետո Վիշինսկին վերադարձավ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ և 2019 թվականի հոկտեմբերին ընդգրկվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Վարում էր հեղինակային ծրագրեր, այդ թվում ՝ «Տիպիկ Ուկրաինա» հաղորդումը, որը նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է «համոզիչ և խորը»։ Վիշինսկին եղել է Ռադիո Sputnik-ի գլխավոր խմբագիր, մեդիախմբի գործադիր տնօրեն, ՌԻԱ Նովոստիի վերլուծական նյութերի հեղինակ։
Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ բարձրացրել է Ուկրաինայում և Բալթյան երկրներում լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, քննադատել է արտասահմանյան ինտերնետային հարթակների գրաքննությունը ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ։ 2020 թվականին առաջարկել է օտարերկրյա ինտերնետային ընկերություններին պարտավորեցնել գրանցվել Ռուսաստանում, ինչի համար ստացել է նախագահի աջակցությունը։
Կիրիլ Վիշինսկին լրատվամիջոցների ոլորտում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով և «Ղրիմի վերադարձի համար» մեդալով: Նա «Ապրում էր բանտի դիմաց» վերնագրով գիրք է գրել, որը նվիրված է Ուկրաինայում բանտարկության մեջ անցկացրած ժամանակին։
Գործընկերները նշում են, որ Վիշինսկին տաղանդավոր ղեկավար էր՝ հումորի նուրբ զգացումով և ինքնահեգնանքով, կարողանում էր ոգեշնչել մարդկանց։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լրագրողներն ու աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին։