https://arm.sputniknews.ru/20250828/alievn-ardzanagrel-e-hajastani-tsanr-irakanutjuny-qaghaqageti-verlutsutjuny-92855365.html
Ալիևն արձանագրել է Հայաստանի ծանր իրականությունը. քաղաքագետի վերլուծությունը
Ալիևն արձանագրել է Հայաստանի ծանր իրականությունը. քաղաքագետի վերլուծությունը
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցի խոսքով` Հայաստանը չունի ռեսուրս հրաժարվելու ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ոչ էլ Վաշինգտոնի հռչակագրից։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T23:13+0400
2025-08-28T23:13+0400
2025-08-28T23:13+0400
սուրեն սուրենյանց
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91964438_0:0:1556:875_1920x0_80_0_0_2b2e1d8e1e63f35cee9ffbfb9d5281f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի սպառնացել, այլ արձանագրել է ՀՀ-ի համար ստեղծված ծանր իրականությունը, ինչին մեզ հասցրել է Նիկոլ Փաշինյանի ապիկար արտաքին քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում սպառնացել էր ՀՀ–ին, որ հետևանքներ կլինեն, եթե հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Սուրենյանցի խոսքով՝ միջազգային պարտավորություններից հետ կանգնել հնարավոր չէ։Քաղաքագետը հիշեցրեց, որ Վաշինգտոնի համաձայնագրերը միջազգային պարտավորություն են, ընդ որում՝ թիվ մեկ գերտերության հայացքի ներքո։ Սուրենյանցը համոզված է, որ Հայաստանը չունի ռեսուրս հրաժարվելու ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ոչ էլ Վաշինգտոնի հռչակագրից։«Մեր իշխանության հանցավոր քաղաքականությունը մեզ կանգնեցրեց փաստի առաջ, որ մենք նոյեմբերի 9-ից ավելի վատ փաստաթուղթ ստացանք՝ Վաշինգտոնի հռչակագիրը։ Սրանից էլ, ցավոք սրտի, հրաժարվել չենք կարող»,– շարունակեց քաղաքագետը։Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ Ալիևի հայտարարություններում հնչել է նաև Սահմանադրության փոփոխության թեման։Ըստ նրա՝ Փաշինյանը նաև սահմանադրական փոփոխությունն է դարձրել բանակցային գործընթացի մաս, ինչը Վաշինգտոնում տեղի է ունեցել բավականին հասկանալի հանգամանքներով։ Միևնույն ժամանակ Սուրենյանցը նշեց, որ ինքը ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադիրության մասին որևէ գրավոր փաստաթուղթ չի տեսել։Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Սահմանադրության հարց Վաշինգտոնում չի քննարկվել, քաղաքագետը շեշտեց, որ սա հնարավորություն է, որ հաջորդ իշխանությունները` հմուտ դիվանագիտության դեպքում, կարողանան խուսափել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից։Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համարՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը կհրապարակվի. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91964438_184:0:1351:875_1920x0_80_0_0_04d7716baeed4ea9d9c39fcdcbcfc9c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), խաղաղության պայմանագիր
սուրեն սուրենյանց, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp), խաղաղության պայմանագիր
Ալիևն արձանագրել է Հայաստանի ծանր իրականությունը. քաղաքագետի վերլուծությունը
Սուրեն Սուրենյանցի խոսքով` Հայաստանը չունի ռեսուրս հրաժարվելու ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ոչ էլ Վաշինգտոնի հռչակագրից։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի սպառնացել, այլ արձանագրել է ՀՀ-ի համար ստեղծված ծանր իրականությունը, ինչին մեզ հասցրել է Նիկոլ Փաշինյանի ապիկար արտաքին քաղաքականությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում սպառնացել էր ՀՀ–ին, որ հետևանքներ կլինեն, եթե հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ապագա կառավարությունը կասկածի տակ դնի վաշինգտոնյան պայմանավորվածությունները։
Սուրենյանցի խոսքով՝ միջազգային պարտավորություններից հետ կանգնել հնարավոր չէ։
«Թշնամի երկրի, ընդհանրապես որևէ երկրի չի հետաքրքրում քո ներքին քաղաքական հարցերը, չի հետաքրքրում այն հարցը, թե ինչի՞ չես կարողացել Փաշինյանին պաշտոնանկ անել, թե ինչպե՞ս պատահեց, որ Փաշինյանը գնաց և ստորագրեց նման փաստաթղթեր։ Ակնհայտ է մի բան, որ որևէ պատասխանատու քաղաքական ուժ, առանց տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխության, այո՛, չի կարող հետ կանգնել միջազգային պարտավորությունների կատարումից։ Սրան է հասցրել Նիկոլ Փաշինյանի ապիկար արտաքին քաղաքականությունը»,– ասաց նա։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Վաշինգտոնի համաձայնագրերը միջազգային պարտավորություն են, ընդ որում՝ թիվ մեկ գերտերության հայացքի ներքո։ Սուրենյանցը համոզված է, որ Հայաստանը չունի ռեսուրս հրաժարվելու ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ոչ էլ Վաշինգտոնի հռչակագրից։
«Մեր իշխանության հանցավոր քաղաքականությունը մեզ կանգնեցրեց փաստի առաջ, որ մենք նոյեմբերի 9-ից ավելի վատ փաստաթուղթ ստացանք՝ Վաշինգտոնի հռչակագիրը։ Սրանից էլ, ցավոք սրտի, հրաժարվել չենք կարող»,– շարունակեց քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ Ալիևի հայտարարություններում հնչել է նաև Սահմանադրության փոփոխության թեման։
Ըստ նրա՝ Փաշինյանը նաև սահմանադրական փոփոխությունն է դարձրել բանակցային գործընթացի մաս, ինչը Վաշինգտոնում տեղի է ունեցել բավականին հասկանալի հանգամանքներով։ Միևնույն ժամանակ Սուրենյանցը նշեց, որ ինքը ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադիրության մասին որևէ գրավոր փաստաթուղթ չի տեսել։
«Նախաստորագրելուց հետո Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը տնային աշխատանք ունի։ Հիմա շատ ցավալի է, որ այս խոսքերը լսում ենք Ալիևից, բայց սրանք իրականության պարզ արտացոլում են։ Ակնհայտ է՝ փոփոխությունը դարձել է բանակցությունների մաս»,– շարունակեց Սուրենյանցը։
Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
հայտարարությանը, թե Սահմանադրության հարց Վաշինգտոնում չի քննարկվել, քաղաքագետը շեշտեց, որ սա հնարավորություն է, որ հաջորդ իշխանությունները` հմուտ դիվանագիտության դեպքում, կարողանան խուսափել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։