https://arm.sputniknews.ru/20250827/alievy-sjuniqi-tshanaparhi-veraberjal-namak-e-grel-trampin-ertughin-araj-mghelu-hamar-92778702.html
Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար
Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար
Sputnik Արմենիա
Պաշտոնական Բաքուն վստահ է, որ «Թրամփի երթուղի» նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։ 27.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-27T11:53+0400
2025-08-27T11:53+0400
2025-08-27T12:12+0400
հայաստան
ադրբեջան
սյունիք
թրամփի ուղի (tripp)
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92779171_0:0:1600:901_1920x0_80_0_0_1fb8ee2a836ec4f38aa20c35b80ba577.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Թրամփի վարչակազմին ուղերձ է փոխանցել այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման և Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության համար հուսալի միջազգային երաշխիքներ են պետք։ Նա այդ մասին ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դրան պատշաճ ուշադրությամբ է վերաբերվել, քանի որ Վաշինգտոնն արդեն միացել է այդ գործընթացին, և արդյունքում «Թրամփն իր անունը տվեց Զանգեզուրի միջանցքին»:Նա համոզված է, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։Ալիևն ընդգծել է` Բաքուն 5 տարի բանակցել է Երևանի հետ, բայց հայկական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, Ադրբեջանն էլ ժամանակ չի կորցրել և սկսել է երկաթգիծ կառուցել դեպի հայկական սահման, որպեսզի այդ ճանապարհը միացնի Նախիջևանին։Ալիևը կարծում է, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների վերակառուցումը կարող է իրականացվել ամերիկյան ներդրողների ներգրավմամբ: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այս պահին այդ նախագիծը շատ մոտ է իրագործմանը, և հիմա Հայաստանը պետք է կատարի աշխատանքի իր մասը, որպեսզի հետո «տարանցիկ վճարներ ստանա փոխադրումներից»:«Բայց խոսքը միայն Ադրբեջանի մասերը իրար կապելու մասին չէ։ Խոսքը նոր տրանսպորտային երթուղու կառուցման մասին է։ Այսօր Միջին միջանցքը, ավելի ճիշտ՝ դրա ճյուղերից մեկը, սկսվում է Ասիայում և անցնում Կասպից ծովով, Ադրբեջանով դեպի Վրաստան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև դեպի վրացական ծովային նավահանգիստներ։ Դա Ադրբեջանի միջոցով Ասիան Եվրոպայի հետ կապելու միակ միջոցն է։ Այսպիսով Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP-ը այլընտրանք կդառնա»,- նշել է նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1b/92779171_83:0:1506:1067_1920x0_80_0_0_b754ce38774b5eef886806da7511e09e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սյունիք, թրամփի ուղի (tripp), իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, սյունիք, թրամփի ուղի (tripp), իլհամ ալիև
Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար
11:53 27.08.2025 (Թարմացված է: 12:12 27.08.2025) Պաշտոնական Բաքուն վստահ է, որ «Թրամփի երթուղի» նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Թրամփի վարչակազմին ուղերձ է փոխանցել այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման և Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության համար հուսալի միջազգային երաշխիքներ են պետք։ Նա այդ մասին ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դրան պատշաճ ուշադրությամբ է վերաբերվել, քանի որ Վաշինգտոնն արդեն միացել է այդ գործընթացին, և արդյունքում «Թրամփն իր անունը տվեց Զանգեզուրի միջանցքին»:
Նա համոզված է, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։
Ալիևն ընդգծել է` Բաքուն 5 տարի բանակցել է Երևանի հետ, բայց հայկական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, Ադրբեջանն էլ ժամանակ չի կորցրել և սկսել է երկաթգիծ կառուցել դեպի հայկական սահման, որպեսզի այդ ճանապարհը միացնի Նախիջևանին։
«Ավտոմայրուղիների կառուցման նախագծերը հավանաբար պատրաստ կլինեն հաջորդ տարի, ինչպես և երկաթուղին։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղին, դա պետք է որ երկար չտևի, քանի որ երթուղու երկարությունն ընդամենը 42 կիլոմետր է: Եթե մենք դա կառուցեինք, մենք դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ երկաթուղիներ կառուցելու ավելի մեծ փորձ ունենք: Իսկ Հայաստանին, հնարավոր է, ևս մի քանի տարի պետք լինի»,-ասել է նա։
Ալիևը կարծում է, որ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների վերակառուցումը կարող է իրականացվել ամերիկյան ներդրողների ներգրավմամբ: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այս պահին այդ նախագիծը շատ մոտ է իրագործմանը, և հիմա Հայաստանը պետք է կատարի աշխատանքի իր մասը, որպեսզի հետո «տարանցիկ վճարներ ստանա փոխադրումներից»:
«Բայց խոսքը միայն Ադրբեջանի մասերը իրար կապելու մասին չէ։ Խոսքը նոր տրանսպորտային երթուղու կառուցման մասին է։ Այսօր Միջին միջանցքը, ավելի ճիշտ՝ դրա ճյուղերից մեկը, սկսվում է Ասիայում և անցնում Կասպից ծովով, Ադրբեջանով դեպի Վրաստան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա, ինչպես նաև դեպի վրացական ծովային նավահանգիստներ։ Դա Ադրբեջանի միջոցով Ասիան Եվրոպայի հետ կապելու միակ միջոցն է։ Այսպիսով Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP-ը այլընտրանք կդառնա»,- նշել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։